ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2014 թվականի N 503-Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 3-Ի ԹԱԼԻՆ-ԳՅՈՒՄՐԻ (ԹԱԼԻՆ-ԼԱՆՋԻԿ, ԼԱՆՋԻԿ-ԳՅՈՒՄՐԻ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Թալին-Գյումրի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում իրականացնել նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն:
(2-րդ կետը փոփ. 18.09.14 N 1000-Ա)
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` հատուկ համալիր փորձաքննության աշխատանքների անցկացման ավարտից հետո ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. մայիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 30-ի N 503-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Հ. Մխիթարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ֆ. Բաշոյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Ֆ. Ցոլակյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Վ. Լալայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ
Ս. Գլեչունց - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության գերատեսչական նորմատիվ-իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի պետ
Ա. Արշակյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Գևորգյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)
Վ. Կարագյոզյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Գյուլզադյան - Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի «Ավտոճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Գ. Արշակյան - «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Ասատրյան - «Կամուրջշին» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Է. Մարտիրոսյան - «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Բեզոյան - «Ճանապարհ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Գասպարյան - «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հաջյան - Հայաստանի ամերիկյան համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Ա. Ամիրխանյան - անկախ փորձագետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան