Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 փետրվարի 2014 թվականի N 83-Ա

«ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 13-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան և դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված «Առլիս» տեղեկատվական համակարգի պահպանումն ու շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված 336 195.8 հազ. դրամ ծախսերը բաշխել հետևյալ կերպ`

1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) ու «Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 280 017.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 72 471.5 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 161 678.3 հազ. դրամ, ինն ամիս` 222 009.4 հազ. դրամ, տարեկան` 280 017.0 հազ. դրամ.

2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 28 786.9 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 7 086.6 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 28 786.9 հազ. դրամ, ինն ամիս` 28 786.9 հազ. դրամ, տարեկան` 28 786.9 հազ. դրամ.

3) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում` 27 391.9 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 4 540.8 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 11 352.2 հազ. դրամ, ինն ամիս` 18 310.2 հազ. դրամ, տարեկան` 27 391.9 հազ. դրամ։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. փետրվարի 10

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 83-Ա որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ԵՐԵՎԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» (ՌՈՒՍԵՐԵՆ), «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

Հրատարակման անվանումը Թիվը (հատ) Տարեկան տպագրման ենթակա համարների թիվը

(հատ) Մեկ համարի տարեկան միջին ծավալը (մամուլ) Տարեկան ընդհանուր ծավալը

(մամուլ) Մեկ մամուլի միջին գինը (դրամ) Գումարը (դրամ)

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր 400 95 26.25 997500 120 119700000

Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր 400 45 34.25 616500 130 80145000

Երևանի իրավական ակտերի տեղեկագիր 400 14 6.64 37184 130 4833920

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր (ռուսերեն) 400 4 15,25 18200 140 6748000

Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու 400 4 329.76 527616 130 68590080

Ընդամենը 280017000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 83-Ա որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈԼԻԳՐԱՖԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Տարեկան

միջին քանակը

(հատ) Միջին գինը

(դրամ) Գումարը

(դրամ)

1 2 3 4 5

1. Ամուսնության վկայական 20000 180 3600000

2. Ծննդյան վկայական 65000 180 11700000

3. Մահվան վկայական 40000 180 7200000

4. Հայրության ճանաչման վկայական 15000 180 2700000

5. Ամուսնալուծության վկայական 9190 180 1654200

6. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական 1000 180 180000

7. Ապոստիլ 25000 10.5 262500

8. Ծննդյան գրանցման ակտ (80 էջ) 50 850 42500

9. Ամուսնության գրանցման ակտ (80 էջ) 50 850 42500

10. Ամուսնալուծության գրանցման ակտ (80 էջ) 50 850 42500

11. Մահվան գրանցման ակտ (80 էջ) 50 850 42500

12. Հայրության ճանաչման ակտ (80 էջ) 50 850 42500

13. Որդեգրման գրանցման ակտ (30 էջ) 50 550 27500

14. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ (30 էջ) 50 550 27500

15. ՔԿԱԳ-ի դիմումների հաշվառման մատյան 50 1200 60000

16. ՔԿԱԳ-ի ծննդյան դիմումների հաշվառման մատյան 50 1200 60000

17. ՔԿԱԳ-ի տեղեկանքների վերաբերյալ դիմումների հաշվառման մատյան 50 1200 60000

18. ՔԿԱԳ-ի վկայականների ելքի հաշվառման մատյան 50 1200 60000

19. Մուտքի մատյան (մեծ) 5 3000 15000

20. Ելքի մատյան (մեծ) 5 3000 15000

21. Մուտքի մատյան (փոքր) 5 1800 9000

22. Ելքի մատյան (փոքր) 5 1800 9000

23. Մատյան (ապոստիլների գրանցման) 5 2200 11000

24. Դիմում ծննդի մասին (ձև N 8) 5000 5 25000

25. Դիմում (հայտարարություն) ամուսնության մեջ չգտնվող մոր երեխայի ծննդի գրանցման և հոր մասին տեղեկություններ լրացնելու վերաբերյալ (ձև N 11) 5000 5 25000

26. Դիմում ամուսնության մասին (ձև N 12) 5000 6 30000

27. Դիմում ամուսնության մասին (ձև N 13) 1000 6 6000

28. Դիմում ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության մասին (ձև N 14) 2000 6 12000

29. Դիմում ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի դիմումով (ձև N 15) 1000 6 6000

30. Դիմում դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծությունը գրանցելու մասին (ձև N 16) 1000 6 6000

31. Հաղորդում ամուսնալուծության մասին (ձև N 17) 520 5 2600

32. Դիմում ծնողների համատեղ միակողմանի կամ դատարանի վճռի հիման վրա երեխայի հայրության որոշման մասին (ձև N 18) 5000 6 30000

33. Հաղորդում հայրության որոշման մասին (ձև N 19) 300 6 1800

34. Դիմում դատարանի վճռի հիման վրա որդեգրումը գրանցելու մասին (ձև N 20) 500 6 3000

35. Հաղորդում որդեգրության մասին (ձև N 21) 300 6 1800

36. Դիմում (հայտարարություն) մահվան ակտի գրանցման մասին (ձև N 22) 10000 5 50000

37. Դիմում ՔԿԱԳ-ի մեջ փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ մտցնելու մասին (ձև N 23) 1000 6 6000

38. Եզրակացություն ՔԿԱԳ-ի մեջ փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ մտցնելու մասին (ձև N 24) 300 6 1800

39. Հաղորդում ՔԿԱԳ-ի մեջ փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ մտցնելու մասին (ձև N 25) 300 6 1800

40. Դիմում ազգանունը, անունը, հայրանունը փոխելու մասին (ձև N 26) 1000 6 6000

41. Եզրակացություն ազգանունը, անունը, հայրանունը փոխելու մասին (ձև N 27) 300 6 1800

42. Հաղորդում ազգանունը, անունը, հայրանունը փոխելու մասին (ձև N 28) 300 6 1800

43. Հաղորդում ազգանունը, անունը, հայրանունը փոխելու մասին (ձև N 29) 300 6 1800

44. Դիմում ակտի գրանցումը վերականգնելու մասին (ձև N 30) 500 6 3000

45. Եզրակացություն ակտի գրանցումը վերականգնելու մասին (ձև N 31) 300 6 1800

46. Դիմում` վկայականի կրկնօրինակի տրամադրման (ձև N 32) 5000 5 25000

47. Հարցում` վկայականի կրկնօրինակի (ձև N 33) 500 6 3000

48. Հարցում ՔԿԱԳ-ի տարածքային բաժին (ձև N 34) 1000 6 6000

49. Հարցում ՔԿԱԳ-ի գործակալության պետին (ձև N 35) 1000 6 6000

50. Հարցում ՔԿԱԳ-ի տարածքային բաժին (ձև N 36) 1000 6 6000

51. Հաշվետվություն (ձև N 37) 500 6 3000

52. Դիմում ՀՀ ոստիկանություն (ձև N 41) 500 6 3000

53. Տեղեկանք ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ (ձև N 1) 1000 6 6000

54. Տեղեկանք ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ (ձև N 2) 500 6 3000

55. Տեղեկանք ամուսնալուծության ակտի գրանցման վերաբերյալ (ձև N 3) 300 6 1800

56. Տեղեկանք հայրության որոշման ակտի վերաբերյալ (ձև N 4) 200 7 1400

57. Տեղեկանք որդեգրման ակտի գրանցման վերաբերյալ (ձև N 5) 200 7 1400

58. Տեղեկանք մահվան ակտի գրանցման վերաբերյալ (ձև N 6) 1000 6 6000

59. Տեղեկանք բացակայման (ձև N 8) 2000 5 10000

60. Տեղեկանք ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ (ձև N 9) 5000 5 25000

61. Տեղեկանք մահվան ակտի գրանցման վերաբերյալ (ձև N 10) 5000 5 25000

62. Դիմում /հայտարարություն (ձև N 3) 3000 6 18000

63. Դիմում /հայտարարություն (ձև N 4) 2000 6 12000

64. Որդեգրման գրանցման ակտ (ձև N 1) (ռուսերեն) 100 7 700

65. Տեղեկանք ծննդյան վերաբերյալ (ձև N 1) (ռուսերեն) 100 6 600

66. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ (ձև N 2 ) (ռուսերեն) 100 7 700

67. Տեղեկանք ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ (ձև N 2) (ռուսերեն) 100 6 600

68. Մահվան գրանցման ակտ (ձև N 3) (ռուսերեն) 100 7 700

69. Տեղեկանք ամուսնալուծության ակտի գրանցման վերաբերյալ (ձև N 3) (ռուսերեն) 100 6 600

70. Հայրության ճանաչման ակտ (ձև N 4) (ռուսերեն) 100 7 700

71. Տեղեկանք հայրության որոշման ակտի վերաբերյալ (ձև N 4) (ռուսերեն) 100 6 600

72. Ծննդյան գրանցման ակտ (ձև N 5) (ռուսերեն) 200 7 1400

73. Ամուսնալուծության գրանցման ակտ (ձև N 6) (ռուսերեն) 100 7 700

74. Տեղեկանք մահվան ակտի գրանցման վերաբերյալ (ձև N 6) (ռուսերեն) 100 6 600

75. Ամուսնության գրանցման ակտ (ձև N 7) (ռուսերեն) 100 7 700

76. Տեղեկանք անվան, ազգանվան, հայրանվան փոխման վերաբերյալ (ձև N 7) (ռուսերեն) 100 6 600

77. Տեղեկանք ակտի գրանցման բացակայության վերաբերյալ (ձև N 8) (ռուսերեն) 100 6 600

78. Ելքի օրդեր 100 4 400

79. Մուտքի օրդեր 100 4 400

80. Մեմորիալ օրդեր 100 15 1500

81. Կադրերի ծրարներ (գաղտնի) 150 100 15000

82. Նախարարի ձևաթուղթ 1000 30 30000

83. Նախարարության ձևաթուղթ 1000 30 30000

84. Նախարարության թղթապանակ 1500 300 450000

Ընդամենը 28786900

(հավելվածը խմբ. 04.09.14 N 951-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 6-ի N 83-Ա որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ

Անվանումը Թիվը (հատ) Գումարը (դրամ)

Էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում 1 27391900

Ընդամենը 1 27391900

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։