ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-585 -04.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին
Կ-621 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին Կ-621.1 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-621.2 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-621.3 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-621.4 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին Կ-621.5 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-621.6 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը) «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-621.7 -03.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի գործունեության ծրագիր 613 -30.09.2014-ՏՀ
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիր 616 -01.10.2014-ՏՀ
4. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-638 -15.10.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարություն Պ-644 -20.10.2014-
Հեղինակներ` Նաիրա Զոհրաբյան, Լևոն Զուրաբյան
6. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին Պ-645 -20.10.2014--011/0
Հեղինակ` Ռուբիկ Հակոբյան
7. Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2014 թվականի մարտի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիա Ն-626 -03.10.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրություն Ն-627 -03.10.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
20 հոկտեմբերի 2014 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-129-Ն