ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2014 թվականի N 1156-Ա
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ սույն որոշման հավելվածում նշված 2656,464 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերությունից «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրության փոփոխության գրանցումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հոկտեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 23-ի N 1156-Ա որոշման
Ց Ա Ն Կ
օտարվող գույքի
NN ը/կ Գույքի անվանումը Տարեթիվը Չափի միավորը Քանակը Հաշվեկշռային արժեքը Ծանոթագրություն
(հազ. դրամ)
1. Ավտոմեքենաներ և տեխնիկա
1.1. Ավտոմեքենա (Hyundai Sonata) 2010 թ. հատ 1 2185.143 վազքը՝ 46285 կմ, ենթակա է վերանորոգման
ընդամենը 2185.143
2. Սարքավորումներ
2.1. Համակարգիչ (Benq) 2010 թ. հատ 1 0 պիտանի է
2.2. Մոնիթոր (Samsung) 2010 թ. հատ 1 0 պիտանի է
2.3. Սկաներ (Canon Lide 100) 2010 թ. հատ 1 0 պիտանի է
2.4. Տպիչ (Samsung ML-1666) 2010 թ. հատ 1 0 պիտանի է
2.5. Համակարգչային բարձրախոսներ (Philips) 2010 թ. հավա-քածու 1 8.084 պիտանի է
2.6. Թուղթ մանրացնող սարք (Fellowes) 2010 թ. հատ 1 22.856 պիտանի է
2.7. Հեռուստացույց (LG, LCD) 2010 թ. հատ 1 128.828 պիտանի է
2.8. Տնային կինոթատրոն (տեսաձայնային համակարգ LG, 5.1) 2010 թ. հավա-քածու 1 75.773 պիտանի է
2.9. Ջրի սարք (Midea) 2010 թ. հատ 1 6.42 պիտանի է
ընդամենը 9 241.961
3. Կահույք
3.1. Գրապահարան (շագանակագույն, արհեստական փայտից) 2010 թ. հավա-քածու 1 36.054 պիտանի է
3.2. Բազմոց (կաշվե) 2010 թ. հատ 1 34.5 պիտանի է
3.3. Բազկաթոռ (կաշվե) 2010 թ. հատ 1 9.583 պիտանի է
3.4. Գրասեղան (փայտե) 2010 թ. հատ 1 7.667 պիտանի է
3.5. Պահարան (փոքր) 2010 թ. հատ 2 7.667 պիտանի է
3.6. Բազկաթոռ (գրասենյակային արհեստական կաշվից) 2010 թ. հատ 1 7.667 պիտանի է
3.7. Սեղան (փոքր, ապակե երեսով) 2010 թ. հատ 1 7.667 պիտանի է
3.8. Սեղան (շագանակագույն, արհեստական փայտից) 2010 թ. հատ 1 17.053 պիտանի է
3.9. Սեղան-աթոռ (մանկական) 2010 թ. հավա-քածու 1 8.28 պիտանի է
3.10. Մահճակալ (մանկական) 2010 թ. հատ 1 40.775 պիտանի է
3.11. Մանկական սայլակ (GoodBaby, մոխրագույն) 2010 թ. հատ 1 27.445 պիտանի է
ընդամենը 12 204.358
4. Փոքրարժեք և արագամաշ նյութեր և սարքավորումներ
4.1. Արդուկ (Panasonic) 2010 թ. հատ 1 2.213 պիտանի է
4.2. Տոստեր (Sanyo) 2010 թ. հատ 1 3.211 պիտանի է
4.3. Էլեկտրական վառարան (OXTY) 2010 թ. հատ 1 9.504 պիտանի է
4.4. Օդը խոնավեցնող սարք (Electrolux , Yadu) 2010 թ. հատ 1 8.157 պիտանի է
4.5. Ժամացույց (պատի) 2010 թ. հատ 1 1.917 պիտանի է
ընդամենը 5 25.002 պիտանի է
Ընդամենը 2656.464
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան