ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2014 թվականի N 1083-Ա
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ԽՍՀՄ և ՀԽՍՀ կուսակցական և պետական աշխատող, Հայաստանի Հանրապետության ազգային և պետական գործիչ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. նոյեմբերի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
նոյեմբերի 6-ի N 1083-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Գ. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար
Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ա. Մուրադյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Գրիգորյան -ՀՀ բնապահպանության նախարար
Ս. Կարապետյան -ՀՀ գյուղատնտեսության նախարար
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Գերաշնորհ Տ.Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Վ. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ)
Յու. Ջավադյան - ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - Վ. Մովսիսյանի որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան