ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2014 թվականի N 1176-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արտահանողներին օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 500,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. նոյեմբերի 3
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 23-ի N 1176-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.22 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Ավելացված արժեքի հարկի վերադարձ
Նկարագրությունը
ՀՀ օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված վճարումներ
1035 ԾՏ04
Շահառուների քանակը Կիրառելի չէ 0
Գումարը (հազ. դրամ) 500,000.0
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը 0
Շահառուների ընտրության չափանիշները «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի համաձայն
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
ՀՀ օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված օժանդակություն և փոխհատուցումներ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ օրենսդրության պահանջների կատարում
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 23-ի N 1176-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (Հայաստանի Հանրապետության ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային
դասիչը Գործառական դասիչը(բաժինը/խումբը/դասը) Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը ՀՀ 2014 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը
1035 ԾՐԱԳԻՐ
ԾՏ04 Ավելացված արժեքի հարկի վերադարձ 500,000.0
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
ՀՀ օրենսդրությամբ (ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով) նախատեսված վճարումներ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան