Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 նոյեմբերի 2014 թվականի N 1224-Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքը` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով՝ որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ.

5) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո՝ սույն որոշման հավելվածի N 2 ցանկում ներառված գույքը տասնօրյա ժամկետում հանձնել գնորդին, իսկ սույն որոշման հավելվածի N 1 ցանկում ներառված գույքի գնորդի հետ կնքել օտարման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը ենթակա են վճարման՝ գնորդի միջոցների հաշվին:

4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. նոյեմբերի 10

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 6-ի N 1224-Ա որոշման

Ց Ա Ն Կ N 1

Դասական աճուրդով օտարման ենթակա տրանսպորտային միջոցների

NN

ը/կ Գույքը տնօրինող պետական մարմնի անվանումը Տրանսպորտային միջոցի անվանումը Պետհամարանիշը կամ նույնացման համարը Թողարկման

տարեթիվը Գույքի գնահատված արժեքը (դրամ) Գույքի մեկնարկային գինը (դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը(դրամ) Գույքի գնահատման ամսաթիվը

1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն «ՊԵԺՈ ՓԱՐՍ» (PEUGEOT PARS 1.8 L) NAAN1MAD47E082091 2007 թ. 805000 805000 21600 09.09.2014 թ.

2. ՀՀ կրթության և գիտության նախարարություն «ՎԱԶ-21213» 227 LL 10 1996 թ. 576000 576000 21600 17.09.2014 թ.

«ԳԱԶ-31029» 767 LL 11 1996 թ. 753000 753000 21600

«ԳԱԶ-31105-192» 019 LL 10 2004 թ. 822000 822000 21600

«ՊԵԺՈ-406» 090 LL 10 2004 թ. 1428000 1428000 21600

«Սուբարո forester-V-4-2.5» 664 LL 11 1999 թ. 1043000 1043000 21600

Ց Ա Ն Կ N 2

Դասական աճուրդով օտարման ենթակա շարժական գույքի

NN ը/կ Գույքը տնօրինող պետական մարմնի անվանումը Գույքի անվանումը Քանակը Թողարկման

տարեթիվը Գույքի գնահատված արժեքը (դրամ) Գույքի մեկնարկային գինը (դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը(դրամ) Գույքի գնահատման ամսաթիվը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն Մետաղե տարողություն 3 1930 թ. 1 660 000 1 660 000 18000 29.09.2014 թ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։