Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2014 թվականի N 1066-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակում առևտրատնտեսական հետագա համագործակցության վերաբերյալ մտքերի փոխանակում» խորագրով հանդիպմանը և ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հերթական՝ 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 3-6-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Կարեն Ճշմարիտյանի, Գարեգին Մելքոնյանի, Վախթանգ Միրումյանի, Նորայր Բալայանի, Արթուր Մայսուրյանի, Արմեն Մելկիկյանի, Սերգեյ Շահնազարյանի, Անահիտ Սաֆյանի, Արման Մանասերյանի, Արգամ Արամյանի, Անդրանիկ Խաչիկյանի, Լիլի Մաքսուդյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝

1) Մհեր Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վարուժան Ավետիքյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.

3) Լուսինե Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հոկտեմբերի 31

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հոկտեմբերի 31-ի N 1066-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-6-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Ճշմարիտյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)

Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Վ. Միրումյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ա. Մայսուրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ

Ա. Մելկիկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

Ս. Շահնազարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ (2014 թ. նոյեմբերի 4-6-ը)

Ն. Բալայան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ

Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ

Ա. Սաֆյան - ՀՀ վիճակագրության ծառայության խորհրդի անդամ (համաձայնությամբ, 2014 թ. նոյեմբերի 4-6-ը)

Ա. Մանասերյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ (համաձայնությամբ, 2014 թ. նոյեմբերի 4-6-ը)

Մ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի վարիչ (2014 թ. նոյեմբերի 3-5-ը)

Ա. Արամյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության Եվրամիության բաժնի պետ

Ա. Խաչիկյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ

Լ. Մաքսուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ

Վ. Ավետիքյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։