Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ԿԱԶԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2014 թվականի N 1128-Ա

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ԿԱԶԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին 2014 թվականի նոյեմբերի 27-29-ը գործուղել Կազան (Ռուսաստանի Դաշնություն)` «Եվրասիայի տնտեսական ինտեգրում, նվաճումներ և խնդիրներ» խորագրով ֆորումին մասնակցելու համար:

2. Արմեն Աշոտյանի՝ Կազան գործուղման հետ կապված գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Աշոտյանի՝ Կազան գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտությանուղղ. նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կազան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. նոյեմբերի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։