ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2014 թվականի N 1133-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի N 1116-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի՝
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովտի համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման և հատկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. նոյեմբերի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
նոյեմբերի 17-ի N 1133-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎՏԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ N 5 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Արմեն Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Արտաշես Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Սարգիս Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Երվանդ Խաչատրյան - ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովտի համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Եվգենյա Աթայան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ
Անյուտա Օհանյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետ
Տանյա Արզումանյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ապահովման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան