«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 32214496
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
28 հոկտեմբերի 2014 թ.
ք. Երևան N 335-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի պահանջներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2012 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 06-387-Ն և 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 124-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը և անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը հաստատելու մասին» N 27-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանով հաստատված N 1 հավելվածում`
ա. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 5-րդ ենթակետով.
«5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի (նաև` էլեկտրոնային կրիչով):».
բ. 14-րդ կետում «փաստաթղթով» բառից հետո լրացնել «և բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) բնօրինակով» բառերը.
գ. 27-րդ կետում «3» թիվը փոխարինել «5» թվով:
2) Հրամանով հաստատված N 1 հավելվածի «Ձև»-ում.
ա. «(հեռախոսահամարները» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային փոստը)» բառերը.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4. մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի (նաև` էլեկտրոնային կրիչով):»։
3) Հրամանով հաստատված N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ՝ Մ. Սարգսյան
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի 2014 թ.
հոկտեմբերի 28-ի N 335-Ն հրամանի
«Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի 2012 թ.
փետրվարի 1-ի N 27-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ԱԳԳ _____
Սույն վկայականը տրվում է
__________________________________________-ին
(անունը, հայրանունը, ազգանունը)
Որակավորված
անձի
լուսանկարը
3X4 սմ չափսի
առ այն, որ նա մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կազմակերպված անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական որակավորման ստուգմանը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 20__թվականի ____________ ____-ի N ____-Ա հրամանի համաձայն ստացել է
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Գործողության ժամկետը մինչև` ___ ___________ 20___թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի
նախագահ` ____________ ______________
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
Կ.Տ. ___ _______________ 20__թ.
»: