Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-11-27-ից մինչև 2015-04-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-04-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 12413035

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

23 հունվարի 2013 թ.

ք. Երևան N 25-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը`

(նախաբանը փոփ. 27.10.14 N 735-Ն)

Հրամայում եմ`

1. Հաստատել շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ Գ. Խաչատրյան

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2013 թվականի հունվարի 23-ի

N 25-Ն հրամանի

Ձև

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ Փաստաթղթի համարը

_____________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

2. Առևտրային կազմակերպության անվանումը

3. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը

4. (կետն ուժը կորցրել է 12.03.13 N 90-Ն)

5. Հարկ վճարողի գտնվելու վայրը

6. Հեռախոսի համարը

7. Հաշվետու ժամանակաշրջանը Տարի

Եռամսյակ

(դրամ)

Շրջանառության հարկով հարկվող եկամուտների տեսակը Եկամուտը

[Ա] Դրույքաչափը

[Բ] Հարկի

գումարը

[Գ]

8. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ` բացառությամբ 8.1-րդ կետում նշված դեպքերի 1 %

8.1. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ (եթե խախտվել են ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջները) 5 %

9. Արտադրական գործունեությունից

եկամուտներ 3.5 %

10. Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) օտարումից եկամուտներ 10 %

11. Նոտարական գործունեությունից

եկամուտներ 20 %

12. Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ 5 %

13. Ընդամենը x

14. Հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ

15. Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ

Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների եռամսյակային հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները

NN

ը/կ Հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման համարը Հսկիչ-դրամարկղային մեքենայով

իրականացված դրամական հաշվարկների հանրագումարը (դրամ)

Եկամուտները` ըստ գործունեության տեսակների

Գործունեության տեսակը (կոդ) Տեսակարար կշիռը

(%)

բաժին հատված խումբ դաս ենթադաս

Առևտրային կազմակերպության տնօրեն

(անհատ ձեռնարկատեր, նոտար) _________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

Հաշվապահ _________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

(աղյուսակը խմբ. 02.12.13 N 524-Ն, խմբ., լրաց. 27.10.14 N 735-Ն)

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Շրջանառության հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր հաշվարկ` ճշգրտված տվյալներով:

Հաշվարկը առձեռն ներկայացնելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հաշվարկի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:

Իրավաբանական անձի վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում իրավահաջորդ իրավաբանական անձը հաշվարկում (այդ թվում` ճշգրտված) լրացնում է իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող տվյալները:

(1-ին կետը խմբ. 12.03.13 N 90-Ն)

2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը:

4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը:

5. (կետն ուժը կորցրել է 12.03.13 N 90-Ն)

6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) գտնվելու վայրը:

7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը:

8. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է շրջանառության հարկի հաշվարկը:

9. Հաշվարկի [Ա] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկով հարկվող յուրաքանչյուր եկամտատեսակի մասով եկամտի գումարը:

10. Հաշվարկի [Գ] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը (8-րդ, 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերում` սյունակ [Գ] = սյունակ [Ա] x սյունակ [Բ]):

(10-րդ կետը լրաց. 27.10.14 N 735-Ն)

11. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է շրջանառության հարկով հարկվող բոլոր եկամուտների (8-12-րդ կետերի [Ա] սյունակի հանրագումար) և շրջանառության հարկի հանրագումարները (8-12-րդ կետերի [Գ] սյունակի հանրագումար): Հաշվարկի «X» նշումով վանդակը չի լրացվում:

12. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտները:

13. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում գործունեության բոլոր տեսակների մասով եկամուտների և (կամ) իրացման շրջանառության հանրագումարը (13-րդ և 14-րդ կետերի հանրագումար):

14. Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են հաշվետու եռամսյակում հարկ վճարողի կողմից կիրառված բոլոր հսկիչ-դրամարկղային մեքենաների (բացառությամբ` ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների) համար` անկախ կիրառման ժամանակահատվածից:

Ընդ որում` յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին-առանձին:

(14-րդ կետը լրաց. 12.03.13 N 90-Ն)

15. «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակում լրացվում են հաշվետու եռամսյակում շրջանառության հարկ վճարողի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները բոլոր եկամուտների հանրագումարի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման):

Ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C25910 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0/ համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շրջանառության հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:

(15-րդ կետը խմբ. 12.03.13 N 90-Ն, 02.12.13 N 524-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 12.03.13 N 90-Ն, խմբ. 02.12.13 N 524-Ն, խմբ., լրաց. 27.10.14 N 735-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։