Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2014 թվականի N 411-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու 605-րդ հոդվածներով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն ընդունել «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 10 «ԳԱԶ-32214» մակնիշի տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` 1,340,400 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի:

2. Նվիրատվություն ընդունած գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) նվիրատվության պայմանագիր կնքել «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության հետ` նախատեսելով դրույթ, որ պայմանագրից ծագող ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցներով.

2) համապատասխան նվիրատվության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

3) հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո 1-ամսյա ժամկետում գնահատել շտապ օգնության ավտոմեքենաների վիճակը.

4) մինչև 2014 թվականի նոյեմբերի 21-ը իրականացնել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ:

(3-րդ կետը փոփ. 16.10.14 N 1133-Ա)

4. Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 6-ը «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` վերանորոգված 10 շտապ օգնության ավտոմեքենաները հետ վերցնել և դրանք, ըստ պահանջի, նվիրաբերել մարզային բժշկական հաստատություններին:

(4-րդ կետը փոփ. 16.10.14 N 1133-Ա)

5. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին մարզային բժշկական հաստատությունների հետ կնքել նվիրաբերության պայմանագրեր` պայմանագրերում նախատեսելով, որ շտապ օգնության ավտոմեքենաները պետք է օգտագործվեն բացառապես տվյալ բժշկական հաստատությունում` բժշկական ծառայություններ մատուցելու պայմանով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. ապրիլի 22

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 17-ի N 411-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ «ԳԱԶ-32214» ՄԱԿՆԻՇԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Մակնիշը Հենասարքի համարը Հաշվեկշռային արժեքը

(դրամ)

1. «ԳԱԶ-32214» 0123892 149400

2. «ԳԱԶ-32214» 0126674 149400

3. «ԳԱԶ-32214» 0127070 149400

4. «ԳԱԶ-32214» 0125661 139400

5. «ԳԱԶ-32214» 0126534 149400

6. «ԳԱԶ-32214» 0126872 149400

7. «ԳԱԶ-32214» 0127067 119600

8. «ԳԱԶ-32214» 075576 114200

9. «ԳԱԶ-32214» 0083394 106000

10. «ԳԱԶ-32214» 0081509 114200

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։