Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

11 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2002 թվականի N 522

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման մեջ «հարկային տեսչություն» բառերը փոխարինել «պետական եկամուտների նախարարություն» բառերով.

բ) որոշման նախաբանը «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 16-րդ հոդվածին և» բառերով.

գ) որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն յուրաքանչյուր ամիս` մինչև դրան հաջորդող ամսվա 10-ը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ համաձայնեցված, վերջինիս է տրամադրում տեղեկություններ «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով կատարվող ձևակերպումների, այդ թվում` գանձված հարկերի, հաստատագրված վճարների և մաքսատուրքի վերաբերյալ, ինչպես նաև «տարանցիկ փոխադրում», «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «արտահանում` ազատ շրջանառության համար» և «վերաարտահանում» մաքսային ռեժիմներով կատարվող ձևակերպումների մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հարցումների հիման վրա տրամադրում է մաքսային հսկողության իրականացման ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկատվություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։