ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2014 թվականի N 1143-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մոլդովայի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 2-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) գործուղել դիտորդական առաքելությամբ պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Դիտորդական առաքելությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. նոյեմբերի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2014 թ.
նոյեմբերի 18-ի N 1143-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՔԻՇՆԵՎ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Եղիազարյան -ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ (համաձայնությամբ)
Ս. Մարտիրոսյան -«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2014 թ.
նոյեմբերի 18-ի N 1143-Ա
որոշման
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները
Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսերը Գումարը (եվրո)
Օդանավակայան կամ երկաթուղային կայարան տեղափոխում (Կիև և շրջաններ) 10
Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր) 10
Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր) 100
Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ) 15
Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ) 170
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը 305
Վարորդ (յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 30 եվրո, 4 օր) 120
Վառելիք (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 15 եվրո, 4 օր) 60
Թարգմանիչ (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 30 եվրո, 4 օր) 120
Փաստաթղթերի փոխանցում (յուրաքանչյուր դիտորդի կողմից) 10
Հյուրանոց՝ յուրաքանչյուր դիտորդի համար (7 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար՝ առավելագույնը 80 եվրո) 560
Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար՝ օրական 40 եվրո, առավելագույնը 7 օր) 280
Բնակության վայր և սնունդ՝ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 30 եվրո՝ 3 օրվա համար) 90
Բնակության վայր և սնունդ՝ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից՝ օրական 30 եվրո՝ 3 օրվա համար) 90
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 1.330
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 1.635
Երևան-Մոսկվա-Քիշնև ինքնաթիռի տոմսի արժեքը 600
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան