Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 437-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11814524

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

27 հոկտեմբերի 2014 թ.

ք. Երևան թիվ 737-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 437-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 17.07.2014 թ. «Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մայիսի 24-ի N 237-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 437-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները՝

հրամանի 1-ին և 2-րդ կետերը, հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածների վերնագրերը և 14-րդ ու 15-րդ կետերը «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր վճարների գծով» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։