ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2014 թվականի N 1302-Ա
«ՀՈՐՄԻԳՈՆԵՍ Ի ՄՈՐՏԵՐՈՍ ՍԵՌՌԱՆՈ Ս.Լ.» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «ՀՈՐՄԻԳՈՆԵՍ Ի ՄՈՐՏԵՐՈՍ ՍԵՌՌԱՆՈ Ս.Լ.» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2017 թվականի նոյեմբերի 22-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. նոյեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 19-ի N 1302-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀՈՐՄԻԳՈՆԵՍ Ի ՄՈՐՏԵՐՈՍ ՍԵՌՌԱՆՈ Ս.Լ.» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքի
NN ը/կ Ապրանքի անվանումը, մակնիշը (մոդելը) ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Քանակը (քաշը) Արտադրման տարեթիվը Մաքսային հայտարարագրի համարը Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը Մաքսային արժեքը (դրամ) Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը
1. Բետոն հարթեցնող սարքավորման մասեր 84799080 10.680 կգ - C16093 22.11.2013 թ. 82.711.784 22.11.2014 թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան