Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ` 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՀՀ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԻՇԱՏԱԿԱՅԻՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014527

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 հոկտեմբերի 2014 թ. թիվ 289-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ` 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՀԻՇԱՏԱԿԱՅԻՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ, 47-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2014 թվականի դեկտեմբերի 29-ից շրջանառության մեջ դնել երկու հարյուր դրամ անվանական արժեքով` 2014 թվականի նմուշի «Կաղնի», «Սոսի», «Ուռենի», «Հաճարենի», «Սոճի» և «Բարդի» Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված մետաղադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:

3. Սահմանել, որ երկու հարյուր դրամ անվանական արժեքով 2003 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության մետաղադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

4. Հաստատել երկու հարյուր դրամ անվանական արժեքով 2014 թվականի նմուշի Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամների նկարագրությունը` համաձայն սույն որոշման Հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2014 թ. հոկտեմբերի 24

Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 21-ի

թիվ 289-Ն որոշմամբ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

200 դրամ անվանական արժեքով 2014 թ. նմուշի Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամների

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է տարբեր դիմերեսներով և միևնույն դարձերեսով 6 տեսակի 200 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ` նվիրված Հայաստանի վայրի ծառերին:

Մետաղադրամների դիմերեսի կենտրոնում պատկերված են կաղնու, սոսիի, ուռենու, հաճարենու, սոճիի և բարդու ընձյուղներ:

Պատկերների ներքևում մետաղադրամների թողարկման տարեթիվն է` «2014», իսկ շրջագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» և համապատասխանաբար` «ԿԱՂՆԻ», «Quercus araxina», «ՍՈՍԻ», «Platanus orientalis», «ՈՒՌԵՆԻ», «Salix babylonica», «ՀԱՃԱՐԵՆԻ», «Fagus orientalis», «ՍՈՃԻ», «Pinus kochiana», «ԲԱՐԴԻ», «Populus tremula» մակագրությունները:

Մետաղադրամների դարձերեսի կենտրոնում անվանական արժեքն է` «200 դրամ», իսկ շրջագծով` զարդանախշեր:

Դիմերեսի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Դարձերեսի էսքիզի հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:

Շրջանառու հիշատակային մետաղադրամները հատվել են Սլովակիայի դրամահատարանում:

Շրջանառու հիշատակային մետաղադրամների բնութագիրը

Անվանական արժեքը 200 դրամ

Մետաղը CuAlNi

Քաշը 4,50 գ

Տրամագիծը 24,0 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը 200.000 հատ յուրաքանչյուր տեսակից

200 դրամ անվանական արժեքով 2014 թ. նմուշի ՀՀ շրջանառու հիշատակային մետաղադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։