«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614530
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
17 նոյեմբերի 2014 թ.
ք. Երևան N 470-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մանկական ֆիլատելիա. Ժողովրդական հեքիաթներ. Հայկական ազգային խաղեր. Ընտանիքը երեխայի աչքերով թեմային նվիրված «Ժողովրդական հեքիաթներ» և «Ընտանիքը երեխայի աչքերով» 2 նամականիշի, համաձայն N 1 և N 2 հավելվածների.
2) «Միջազգային. ԿՏՀ. Ձմեռային մարզաձևեր». ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ. WINTER SPORTS թեմային նվիրված 1 նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Մանկական ֆիլատելիա. Ժողովրդական հեքիաթներ. Հայկական ազգային խաղեր. Ընտանիքը երեխայի աչքերով թեմային նվիրված «Ժողովրդական հեքիաթներ» և «Ընտանիքը երեխայի աչքերով» 2 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 100 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ.
2) «Միջազգային. ԿՏՀ. Ձմեռային մարզաձևեր». «ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ. WITER SPORTS» թեմային նվիրված նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար Գ. Բեգլարյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 470-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 470-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թվսկսնի նոյեմբերի 17-ի
թիվ 470-Ն հրամանի