Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 1071-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

24 նոյեմբերի 2014 թ.

ք. Երևան N 1071-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐՏ ԽԱՉ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 1002-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԱՐՏ ԽԱՉ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի 2014 թվականի նոյեմբերի 10-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հուլիսի 4-ի N 545-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի նոյեմբերի 21-ի N 2 եզրակացությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ուժը կորցրած ճանաչել` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1002-Ա հրամանով «ԱՐՏ ԽԱՉ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին տրված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման թիվ ՕՆ 13 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Գարեգին Նժդեհի փողոց 44 թիվ 31, ք. Երևան, Սևանի փողոց 104:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

Կ. ՃՇՄԱՐԻՏՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։