Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՐԻԶՈՆ 2020» ԾՐԱԳՐԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2015 թվականի N 96-Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՐԻԶՈՆ 2020» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և նպատակ ունենալով գիտության, հետազոտությունների և նորարարության բնագավառներում խթանել Հայաստանի Հանրապետության համագործակցությունը Եվրոպական միության հետ՝

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` Եվրոպական միության «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցերը քննարկելու և բանակցություններին մասնակցելու նպատակով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հորիզոն 2020» ծրագրին միանալու գործընթացում ներպետական ընթացակարգերին առնչվող աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն, Եվրոպական միության հետ տարվող աշխատանքների մասով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. փետրվարի 12

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

փետրվարի 12-ի N 96-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՐԻԶՈՆ 2020» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Կ.Նազարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի համաղեկավար)

Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի համաղեկավար)

Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Յու. Շուքուրյան --ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)

Կ. Խուդավերդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության խորհրդական

Վ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության պետ

Ա. Մելկիկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

Ն.Նիկողոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ

Ա. Արամյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության Եվրամիության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։