ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2014 թվականի N 782-Ա
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի՝
Հաստատել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. օգոստոսի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
օգոստոսի 19-ի N 782-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը
1 2 3 4 5
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ
բնապահպանության նախարարություն 2014 թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1846-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ
բնապահպանության նախարարություն 2014 թ.
օգոստոսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
3. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ
բնապահպանության նախարարություն 2014 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
4. «Հիմնադրույթային փաստաթղթի ընդունման և նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ
բնապահպանության նախարարություն 2014 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
5. «Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ
բնապահպանության նախարարություն 2014 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
6. «Շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման և հատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ
բնապահպանության նախարարություն 2015 թ.
մարտի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:
7. (կետն ուժը կորցրել է 19.11.14 N 1160-Ա)
(հավելվածը փոփ. 19.11.14 N 1160-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան