ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2014 թվականի N 1192-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 2-4-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
1) Գարեգին Մելքոնյանինը, Արմեն Հարությունյանինը, Հայկ Հարությունյանինը, Սարգիս Բարսեղյանինը, Ալեքսանդր Ավետիսյանինը, Արմեն Մելկիկյանինը, Տիգրան Սահակյանինը, Հայկ Գրիգորյանինը և Դավիթ Մելքոնյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Սյուզաննա Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Պարույր Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Սերգեյ Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`
1) Լևոն Բաբայանցի` Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին գործուղումների համար հատկացված միջոցների հաշվին.
2) Լուսինե Թումյանի` «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Վարշավա մեկնելու հետ կապված հարցերը։
5. Պատվիրակության ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
դեկտեմբերի 1-ի N 1192-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-4-Ը ՎԱՐՇԱՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գարեգին Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
(պատվիրակության ղեկավար, հանձնաժողովի նախագահ)
Արմեն Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Հայկ Հարությունյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Արմեն Մելկիկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ
Տիգրան Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Սարգիս Բարսեղյան - ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական
Պարույր Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետի պաշտոնակատար
Դավիթ Մելքոնյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ
Սերգեյ Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Լևոն Բաբայանց - Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի տեղեկատվական անվտանգության և ռազմավարական վերլուծությունների վարչության պետ (համաձայնությամբ)
Հայկ Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ
Սյուզաննա Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
Լուսինե Թումյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի արտահանման խթանման դեպարտամենտի տնօրեն (համաձայնությամբ)
Ալեքսանդր Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան