ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) «Արխիվային գործի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-614 -30.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Էլեկտրոնային փաստաթղթի
և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-614.1 -30.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-614.2 -30.09.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. ա) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-617-02.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների,
ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-617.1 -02.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. ա) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ
կատարելու մասին Կ-618 -02.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-618.1 -02.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Կ-619 -02.10.2014-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. ա) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-630 -08.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-630.1 -08.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-630.2 -08.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-630.3 -08.10.2014-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Պ-637 -15.10.2014-ՏՏ-010/0
Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լևոն Դոխոլյան
7. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-385 -18.11.2013-ԳԿ-010/0
Հեղինակ` Թևան Պողոսյան
8. ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Պ-646 -21.10.2014, 27.11.2014 -ՖՎ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան,
Գագիկ Մինասյան, Արծվիկ Մինասյան,
Սամվել Նիկոյան, Հրանտ Բագրատյան,
Խոսրով Հարությունյան, Սուքիաս Ավետիսյան,
Մհեր Շահգելդյան
բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային
համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Պ-646.1 -21.10.2014, 27.11.2014 -ՖՎ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան,
Գագիկ Մինասյան, Արծվիկ Մինասյան,
Սամվել Նիկոյան, Հրանտ Բագրատյան,
Խոսրով Հարությունյան, Սուքիաս Ավետիսյան,
Մհեր Շահգելդյան
գ) «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Պ-646.2 -21.10.2014, 27.11.2014 -ՖՎ-010/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան,
Գագիկ Մինասյան, Արծվիկ Մինասյան,
Սամվել Նիկոյան, Հրանտ Բագրատյան,
Խոսրով Հարությունյան, Սուքիաս Ավետիսյան,
Մհեր Շահգելդյան
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Օրինաց երկիր» խմբակցության հարցապնդում
2. Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 1967 թվականի հունվարի 27-ին Լոնդոնում, Մոսկվայում և
Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիր Ն-659 -14.11.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. 1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում և
Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիր Ն-660 -14.11.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
3. 1972 թվականի մարտի 29-ին Լոնդոնում, Մոսկվայում և Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիա Ն-661 -14.11.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
4. 1975 թվականի հունվարի 14-ին Նյու Յորքում ստորագրված «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիա Ն-662 -14.11.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
5. 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիր Ն-663 -14.11.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
6. 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիր Ն-667 -18.11.2014-ՏՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
1 դեկտեմբերի 2014 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-131-Ն