«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314533
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
17 նոյեմբերի 2014 թ. թիվ 45-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 193-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-ԳՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գրադարանների գործունեության մասին» Ձև 6-ԳՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի «Հաշվետվություն գրադարանների գործունեության մասին» Ձև թիվ 6-գմ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 193-Ն որոշումը:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 45-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20 Թ. Ձև 6-ԳՄ
(տարեկան)
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 25-ը
Ներկայացնում է____________________________________________________________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________________________________________________ I I I I I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ___________________________________________________________________________________________ _I I I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը /Վարչական շրջանը _________________________________________________________________I I I I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից
Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________________________
_______________________________________________________________________________________ I I I I I I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից
Պետական ռեգիստրի գրանցման համարը
I I I I I I I I I I I I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը
I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
I I I I I I I I I
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________
Էլեկտրոնային փոստ _______________________@_____________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Բաժին 1. Շենքային պայմանները
Գրադարանի շենքի ընդհանուր
մակերեսը, քառ. մ Ընթերցասրահ
մակերեսը, քառ. մ տեղերի քանակը, միավոր
1 2 3
Բաժին 2. Գրադարանային հավաքածուի (ֆոնդի) շարժը
հազ. օրինակ
Տողի
հա-
մարը Ընդա-մենը այդ թվում` Տեսա-լսողա-կան նյութեր Նյութեր էլեկտրո-նային կրիչների վրա
ըստ բովանդակության ըստ լեզուների
հասարա-կա-քաղա-քական բնական գի-տություններ, բժշկություն տեխնիկական, գյուղատնտե-սական և տնտե-սագիտական մշակույթ, ֆիզկուլ- տուրա և սպորտ բանասիրական, գիտական և գե-ղարվեստական գրականություն հայե-
րեն ռուսե-
րեն անգլե-
րեն այլ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
201 Գրադարանային հավաքածուն տարեսկզբին
202 Ստացվել է հաշվետու տարում, ընդամենը
202.1 բյուջետային միջոցների հաշվին
202.2 նվիրաբերած
203 Դուրս է գրվել հաշվետու տարում
204 Գրադարանային հավաքածուն տարեվերջին
205 Տացքը
206 որից՝ 1-9-րդ դասարանների աշակերտներին
Բաժին 3. Ընթերցողների թվաքանակն ըստ տարիքի և կրթական մակարդակի
մարդ
Տողի հա-մարը Ընթերցողների թվաքանակը այդ թվում`
ըստ տարիքի ըստ կրթական մակարդակի
15 և ցածր 16 - 18 19 - 25 26 - 40 41 - 55 56 - 63 64 և
բարձր միջնա-կարգ միջին մասնա-գիտական թերի
բարձրա-գույն բարձրա-գույն
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
301 Ընդամենը
302 այդ թվում` կանայք
Բաժին 4. Ներհամակարգային և միջգրադարանային բաժնույթ միավոր
Տողի հա-մարը Հաճախումների քանակը Ստացվել է գրականություն Տրվել է գրականություն
ներհամակարգային բաժնույթով միջգրադարանային բաժնույթով ներհամակարգային բաժնույթով միջգրադարանային բաժնույթով
1 2 3 4 5
401 Ընդամենը
402 որից՝ 1-9-րդ դասարանների աշակերտների
Բաժին 5. Զանգվածային միջոցառումներ
միավոր
Տողի հա-մարը Կազմակերպվել են զանգվածային միջոցառումներ Մատենագիտական տեղեկանք
գրավոր համացանց
1 2 3
501 Ընդամենը
502 որից՝ 1-9-րդ դասարանների աշակերտների համար
Բաժին 6. Գրադարանային աշխատողներ
մարդ
Տողի հա-մարը Գրադարանային աշխատողների թվաքանակը այդ թվում` ըստ կրթական մակարդակի
ընդա-
մենը նրանցից` ունեն մինչև 5 տարվա գրադարանային աշխատանքային ստաժ բարձրագույն նրանցից` գրադարանային միջին
մասնագիտական նրանցից` գրադարանային միջնակարգ
1 2 3 4 5 6 7
601 Ընդամենը
602 այդ թվում` կանայք
Բաժին 7. Ֆինանսական միջոցների մուտքն ու օգտագործումը
հազ. դրամ
Ֆինանսական միջոցների առկայությունը Ֆինանսական ծախսեր Ֆինանսական միջոցների
մնացորդը տարեվերջին
ընդա-
մենը այդ թվում` ընդա-
մենը այդ թվում`
մնացորդը
տարեսկզբին ֆինանսական մուտքերը նյութական ծախսեր ոչ նյութական ծառա-յությունների վճարումներ գործուղման ծախսեր աշխա-տանքի վարձա-տրության և դրան հավա-սարեցված այլ
վճարումներ գրադարանային ֆոնդի համալրման հիմնա-վերանորոգման,
սարքա-վորումների և գույքի ձեռքբերման այլ ծախսեր
ընդամենը այդ թվում`
բյուջեից (պետական
և
համայնքային) նվիրա-տվություններ վարձակալու-
թյունից այլ եկամուտներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Ղեկավար
Կատարող _____________________ Անուն, ազգանուն _____________________
Հեռ. __________________________ Պաշտոն ____________________________
«____» ___________________ 20….թ. Ստորագրություն _____________________
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի նոյեմբերի 17-ի
թիվ 45-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 6-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Գրադարանների գործունեության մասին» ՁԵՎ 6-ԳՄ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են գրադարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԲԱԺԻՆ 1. ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հաշվետվության սյունակ 1-ում լրացվում է գրադարանի շենքի ընդհանուր մակերեսը (քառ. մ):
6. Սյունակ 2-ում լրացվում է ընթերցասրահի ընդհանուր մակերեսը (քառ. մ), իսկ սյունակ 3-ում` տեղերի քանակը (միավոր):
ԲԱԺԻՆ 2. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ (ՖՈՆԴԻ) ՇԱՐԺԸ
7. Հաշվետվության 201 տողում լրացվում է գրադարանային հավաքածուի ընդհանուր քանակը տարեսկզբի դրությամբ (սյունակ 1):
8. 202 տողում լրացվում է հաշվետու տարում ստացված գրքերի քանակը (սյունակ 1), որից 202.1 տողում առանձնացվում է բյուջետային միջոցների հաշվին ստացվածը, 202.2 տողում՝ նվիրաբերածը:
9. 203 տողում լրացվում է հաշվետու տարում դուրս գրված գրքերի քանակը (սյունակ 1):
10. 204 տողում լրացվում է գրքային ֆոնդի ընդհանուր քանակը տարեվերջին (սյունակ 1):
11. 205 տողում լրացվում է տացքը (սպասարկած գրականություն) (սյունակ 1), որից 206 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներին սպասարկած գրականությունը:
12. Նշված տողերին համապատասխան, սյունակներ 2-6-ում լրացվում է գրքային ֆոնդն ըստ բովանդակության:
13. Նշված տողերին համապատասխան, սյունակներ 7-10-ում լրացվում է` գրքային ֆոնդն ըստ լեզուների:
14. Նշված տողերին համապատասխան, սյունակ 11-ում լրացվում է տեսալսողական նյութերի քանակը:
15. Նշված տողերին համապատասխան, սյունակ 12-ում լրացվում է էլեկտրոնային կրիչներով նյութերի քանակը:
ԲԱԺԻՆ 3. ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
16. Հաշվետվության 301 տողում լրացվում է ընթերցողների թվաքանակը (սյունակ 1), որից սյունակներ 2-8-ում առանձնացվում է ըստ տարիքի, իսկ սյունակներ 9-12-ում՝ ըստ կրթական մակարդակի:
17. 302 տողում նույն ցուցանիշները լրացվում են կանանց համար:
ԲԱԺԻՆ 4. ՆԵՐՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՒՅԹ
18. Հաշվետվության 401 տողում լրացվում է հաճախումների ընդհանուր քանակը (սյունակ 1), որից 402 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտներինը:
19. Սյունակ 2-ում լրացվում է ներհամակարգային բաժանույթով ստացված գրականության քանակը, իսկ սյունակ 3-ում՝ միջգրադարանային բաժանույթով ստացվածը:
20. Սյունակ 4-ում լրացվում է ներհամակարգային բաժանույթով տրված գրականության քանակը, իսկ սյունակ 5-ում՝ միջգրադարանային բաժանույթով տրվածը:
ԲԱԺԻՆ 5. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
21. Հաշվետվության 501 տողում լրացվում է կազմակերպված զանգվածային միջոցառումների ընդհանուր քանակը (սյունակ 1), որից 502 տողում առանձնացվում է 1-9 դասարանների աշակերտների համար միջոցառումները:
22. Սյունակ 2-ում լրացվում է գրավոր մատենագիտական տեղեկանքների (գրադարանային աշխատողների կողմից ընթերցողներին տրամադրված գրավոր տեղեկություններ գրադարանային հավաքածուի մասին) քանակը, իսկ սյունակ 3-ում՝ համացանցով տրամադրվածը:
ԲԱԺԻՆ 6. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ
23. Հաշվետվության 601 տողում լրացվում է գրադարանային աշխատողների ընդհանուր թվաքանակը (սյունակ 1), նրանցից սյունակ 2-ում առանձնացվում է մինչև 5 տարվա գրադարանային աշխատանքային ստաժ ունեցողների թվաքանակը, իսկ սյունակներ 3-7-ում՝ գրադարանային աշխատողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի:
24. 602 տողում նույն ցուցանիշները լրացվում են կանանց համար:
ԲԱԺԻՆ 7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
25. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
26. Սյունակ 1-ում լրացվում են ընդհանուր ֆինանսական միջոցները:
27. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
28. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-7-ում:
29. Սյունակ 8-ում լրացվում են ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 9-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 10-ում լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) սյունակ 11-ում լրացվում են գործուղման ծախսերը,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 12-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` այլ կազմակերպություններից համատեղությամբ, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատողները) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ` փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները,
5) սյունակ 13-ում լրացվում են գրադարանային ֆոնդի համալրման համար կատարված ծախսերը,
6) սյունակ 14-ում լրացվում են գրադարանների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման ծախսերը,
7) վերը նշված տողերով չառանձնացված այլ ծախսերը լրացվում են սյունակ 15-ում:
30. Սյունակ 16-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: