Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Անձի մասնագիտական որակավորում ունենալու փաստը պետք է հավաստվի սույն օրենքով սահմանված կարգով մասնագիտական որակավորման ստուգման արդյունքում լիազորված մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթերով (վկայականներով, դիպլոմներով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով): Անձի կողմից ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ որոշակի պաշտոններում կամ որոշակի բնագավառներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը նույնպես կարող է համարվել անձի՝ տվյալ մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ, եթե դա սահմանված է օրենքով, լիցենզավորման կամ որակավորման կարգերով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակով ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման պահանջի դեպքում անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները լիցենզավորող մարմին պետք է ներկայացվեն մինչև լիցենզավորված գործունեության իրականացումն սկսելուց հինգ աշխատանքային օր առաջ, իսկ դրանց փոփոխությունները՝ դրանք կատարվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ օրենքով որակավորված անձանց նկատմամբ սահմանված այլ պահանջներ լինելու դեպքի, երբ սահմանված է, որ որակավորված անձը պետք է ապահովի նաև այլ նախապայմաններ, որոնք անհրաժեշտ են լիցենզիա ստանալու համար:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։