Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու կամ սույն օրենքով սահմանված դեպքերում անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները լիցենզավորվող մարմին ժամանակին չներկայացնելու դեպքերում.».
2) 8-րդ կետը «միայն այդ անձի մասով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի» բառերով: