Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-01-01-ից մինչև 2018-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը`

ա. «արտոնագրային վճարի վճարում» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին արտոնագիրը տրամադրվում է սույն մասով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:».

2) 5-րդ մասը`

ա. «արտոնագրային վճարի վճարում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով անհատ ձեռնարկատիրոջը արտոնագիրը տրամադրվում է սույն մասով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։