Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «տույժերի հետ միասին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 6-րդ և 7-րդ մասերը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.

3) 9-րդ մասը «չվճարելու դեպքում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի)» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակության 10-րդ մասով.

«10. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված խախտումները կատարած անձանց նկատմամբ կիրառվում է նախազգուշացում: Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտոնագրային վճարից ազատված գործունեության տեսակների մասով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված խախտումները կատարելու դեպքերում արտոնագրային վճարից ազատված գործունեություն իրականացնող անձինք հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարում են օգտվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ արտոնագրային վճարից ազատման արտոնությունից, և գործունեության այդ տեսակի մասով արտոնագրային վճարը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։