ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2014 թվականի N 1415-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցկացման և Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1415-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2013 թվականի
դեկտեմբերի 19-ի N 1442-Ն որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Ճշմարիտյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Ղարիբյան - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ)
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ա. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարար
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Է. Տարասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Յու. Ջավադյան - Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Գրիգորյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան