ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2014 թվականի N 1427-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Համակարգչային տեխնիկայի համալրման և արդիականացման, ինչպես նաև գրասենյակային և այլ անհրաժեշտ գույքի ու սարքավորումների ձեռքբերման նպատակով Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը 2014 թվականին հատկացնել 2,565.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը սույն որոշման N 1 հավելվածում նշված համակարգչային սարքավորումները ձեռք է բերելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետին համապատասխան` բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1427-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0
այդ թվում`
08 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ (2,565.0)
այդ թվում`
03 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ու հրատարակչական ծառայություններ (2,565.0)
այդ թվում`
01 Հեռուստառադիոհաղորդումներ (2,565.0)
այդ թվում`
01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (2,565.0)
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն (2565.0)
այդ թվում`
- Կապի ծառայություններ (1,100.0)
- Գործուղումների և շրջագայության ծախսեր (1,465.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 2,565.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 2,565.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 2,565.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 2,565.0
ՀՀ կառավարություն 2,565.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1427-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Ծրագրային
դասիչը Գործառական դասիչը
(բաժինը/ խումբը/դասը) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ՀՀ 2014 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը
1042 ԾՐԱԳԻՐ
(08/03/01) Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ
Ծրագրի նկարագրությունը
Հանրային հեռուստառադիոընկերության կառավարում, համակարգում և մոնիթորինգ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրային հեռուստառադիոընկերության լիազորությունների և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի միջոցով իրականացվող այլ ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովում
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ
ԱԾ 01 Հանրային հեռուստառադիոընկերության կառավարում, համակարգում և մոնիթորինգ (2,565.0)
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Հանրային հեռուստառադիոընկերության կառավարում, համակարգում և մոնիթորինգ
Ծառայություն մատուցողի անվանումը
«Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն» ՊՀ
Կառավարչական հիմնարկի կողմից օգտագործվող ակտիվներ
ԿՀ01 Վարչական սարքավորումներ 2,145.0
Ակտիվի նկարագրությունը
Համակարգչային և գրասենյակային սարքավորումներ
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
«Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն» ՊՀ
Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1042 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ
ԿՀ02 Գրասենյակային գույք 420.0
Ակտիվի նկարագրությունը
Գրասենյակային գույք
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
«Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն» ՊՀ
Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1042 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ 11.43 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները
նշված են փակագծերում)
ոչ ֆինանսական
ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
Ծրագրային
դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Հանրային հեռուստառադիոընկերության կառավարում, համակարգում և մոնիթորինգ
Նկարագրությունը
Հանրային հեռուստառադիոընկերության կառավարում, համակարգում և մոնիթորինգ
1042 ԱԾ01
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (2,565.0)
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1042 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հանրային հեռուստառադիոընկերության լիազորությունների և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի միջոցով իրականացվող այլ ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն» ՊՀ
Ծրագրային
դասիչը Ակտիվի անվանումը
Վարչական սարքավորումներ
Նկարագրությունը
Համակարգչային և գրասենյակային սարքավորումներ
1042 ԿՀ01
Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը
(հազ. դրամ) X 2,145.0
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
«Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն» ՊՀ
Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`
Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա Ակտիվի ձեռքբերումը կնպաստի 1042 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ ծրագրի կառավարման պայմանների բարելավմանը:
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1042 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աշխատանքային պայմանների արդիականացում և բարելավում
Ծրագրային
դասիչը Ակտիվի անվանումը
Գրասենյակային գույք
Նկարագրությունը
Գրասենյակային գույք
1042 ԿՀ02
Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռք բերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) X 420.0
Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
«Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն» ՊՀ
Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`
Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա Ակտիվի ձեռքբերումը կնպաստի 1042 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ ծրագրի կառավարման պայմանների բարելավմանը:
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1042 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Աշխատանքային պայմանների արդիականացում և բարելավում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1427-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող փոփոխությունները ԵՎ լրացումները
Գնման առարկայի Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
միջանցիկ կոդը` ըստ CPV-ի անվանումը քանակը գումարը
(հազ. դրամ)
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն (2,565.0)
Բաժին N 08 Խումբ N 03 Դաս N 01 Հեռուստառադիոհաղորդումներ (2,565.0)
01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (2,565.0)
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2565.0)
64211200/1 միջքաղաքային հեռախոսային ծառայություններ ԲԸԱՀ դրամ (1,100.0)
99600000/1 գնում չհանդիսացող այլ ծախսեր ԳՉԾ դրամ (107.4)
99600000/2 գնում չհանդիսացող այլ ծախսեր ԳՉԾ դրամ (1,357.6)
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն 2,565.0
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 2,565.0
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 2,565.0
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ 2,565.0
30211200/1 դյուրակիր համակարգիչներ ԲԸԱՀ հատ 269000 4 1,076.0
30211220/1 սեղանի համակարգիչներ ԲԸԱՀ հատ 255000 2 510.0
39111230/1 փոքր բազմոցներ ԲԸԱՀ հատ 180000 2 360.0
39121300/1 սեղան, գրասեղան, աշխատանքային, գրասենյակային ԲԸԱՀ հատ 60000 1 60.0
39714210/1 օդորակիչ, 9000 BTU ԲԸԱՀ հատ 152000 1 152.0
39713434/1 փոշեկուլ 3, հզորությունը` բարձր, ներծծման հզորությունը` բարձր ԲԸԱՀ հատ 50000 1 50.0
32324800/1 հեռուստացույց, հեղուկ բյուրեղային LCD, 32'' ԲԸԱՀ հատ 119000 3 357.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան