Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2014 թվականի N 1374-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1361-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան 2014 թվականի հունվարին պետական բյուջեի այլ եկամուտների հաշվին փոխանցված գումարից 168 000.0 հազ. դրամը վերաձևակերպել որպես ռադիոհաճախականության օգտագործման վճարի գծով մուտքեր` դրանք հաշվեգրելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված 801-811 մՀց և 842-852 մՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի հաղթողի կողմից 2015 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակներում վճարման ենթակա (յուրաքանչյուր եռամսյակի համար 84 000.0 հազ. դրամ) ռադիոհաճախականության օգտագործման վճարի գումարների դիմաց:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. դեկտեմբերի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։