ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2014 թվականի N 1463-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շախմատի 2013 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում, 2014 թվականին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և պատանեկան օլիմպիական խաղերում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2014 թվականին հատկացնել 68960000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.23 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1463-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
տարի տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Տրանսֆերտի անվանումը
Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում
Նկարագրությունը
Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում
1041 ԾՏ01
Շահառուների քանակը Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներ, մարզիչներ, բժիշկներ և մարզական կազմակերպություններ X
Գումարը (հազ. դրամ) X 68.960.0
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը միանվագ X
Շահառուների ընտրության չափանիշները
Ազգային հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներ և մարզչական անձնակազմ
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1041 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1463-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը ՀՀ 2014 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը
1041 ԾՐԱԳԻՐ
Մեծ նվաճումների սպորտի ծրագիր 68.960.0
Ծրագրի նկարագրությունը
ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ
ԾՏ 01 08.01.01 Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիցներին դրամական մրցանակների հանձնում 68.960.0
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան