ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2014 թվականի N 1213-Ա
ԼԱՎՐԵՆՏԻ ԱՇՈՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Լավրենտի Աշոտի Բարսեղյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
դեկտեմբերի 8-ի N 1213-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԼԱՎՐԵՆՏԻ ԱՇՈՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)
Յու. Շուքուրյան -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)
Պ. Սաֆարյան -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Մ. Մկրտչյան -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Պողոսյան -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սամուելյան -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ռ. Միրզախանյան -«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Վ. Սուքիասյան -Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ)
Հովնան եպիսկոպոս Հակոբյան -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Ժ. Հակոբյան -ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (համաձայնությամբ)
Արամ Բարսեղյան -Լ. Բարսեղյանի որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան