ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2014 թվականի N 1368-Ա
ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՉԱՊԱՀՈՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2011 թվականին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից պայմանագրային հիմունքներով աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու ստացած Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում եղանակային անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով 2012 թվականի բերքահավաքից հետո 1։2 փոխհարաբերությամբ առաջին վերարտադրության սերմացուի վերադարձը չապահոված 103 տնտեսավարողներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում 2011 թվականին «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերում սույն որոշման հավելվածով նախատեսված շահառուների միջև կնքված պայմանագրերում համապատասխան փոփոխությունների կատարումը՝
1) ստացած էլիտային վերարտադրության յուրաքանչյուր կիլոգրամ սերմացուի վճարման համար սահմանել 200 դրամ.
2) կնքել ընդհանուր գումարի վճարման 4 տարվա ժամանակացույց՝ յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 25 տոկոս և վճարման ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 25-ը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունների համաձայն սույն որոշման հավելվածի այն շահառուների հետ՝
1) որոնց գործերը գտնվում են դատական վարույթում, պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերը կնքվում են հաշտության համաձայնագրի տեսքով՝ նախատեսելով, որ ներկայացված հայցադիմումների կամ դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի ծախսերը փոխանցվում են «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ նպատակային հաշվեհամարից.
2) որոնց վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, պայմանագրերում փոփոխություններ կատարվում են՝ նախատեսելով, որ օրինական ուժի մեջ մտած վճռում նշված պետական տուրքի ծախսերը փոխհատուցվում են «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ նպատակային հաշվեհամարից.
3) որոնց կողմից գումարներն ամբողջությամբ վճարվել են, պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրերը կնքվում են առանց վճարման ժամանակացույցի, իսկ ավելի վճարված գումարը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ նպատակային հաշվեհամարից, վերադարձվում է շահառուին։
3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կատարողական գործողությունների ծախսերը հատուցվում է «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ նպատակային հաշվեհամարից, համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 4-րդ մասի՝ բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսի չափով։
4. Սույն որոշման դրույթները տարածվում են սույն որոշման հավելվածով նախատեսված այն շահառուների վրա, որոնց հետ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը կնքվել են սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունների համաձայնագրերը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1368-Ա որոշման
NN ը/կ Համայնքը Ազգանունը, անունը Հողատարածքը(հա) Սերմացուի քանակը (տոննա) Վերադարձման ենթակա գումարը (դրամ)
ՀՀ Արագածոտնի մարզ
1. Սադունց Մնացականյան Մյասնիկ 12 3,6 720000
ՀՀ Արարատի մարզ
2. Նոյակերտ Պողոսյան Ռաֆիկ 8 2,4 480000
3. Արալեզ Թևանյան Ռազմիկ 7,359 2,2 440000
4. Եղեգնավան Վարդանյան Կորյուն 20 6 1200000
5. Վանաշեն Գրիգորյան Արտաշես 10 3 600000
6. Փոքր Վեդի Հայրապետյան Մեսրոպ 8,8 2,64 528000
7. Նորամարգ Ղարագյոզյան Անիկ 6 1,8 360000
ՀՀ Արմավիրի մարզ
8. Արտամետ «ՏԱԳԳԱՏԷ» ՍՊԸ Մելքոնայն Ավագ 50 15 3000000
9. Ղազարյան Տոնական 19 5,7 1140000
10. Չաղարյան Խաչիկ 35 10,5 2100000
11. Դալարիկ Թորոսյան Արմեն 7,5 2,25 450000
12. Վարդանաշեն Վարդանյան Հակոբ 7 2,1 420000
13. Էջմիածին Պողոսյան Ռոբերտ 8 2,4 480000
ՀՀ Գեղարքունիքի մարզ
14. Վերին Շորժա Երանոսյան Արտեմ 50 15 3000000
15. Ներքին Շորժա Մելիքյան Ֆերդինանդ 12 3,6 720000
16. Մկրտչյան Ոսկան 12 3,6 720000
17. քաղ. Վարդենիս Կարապետյան Ռոբերտ 10 3 600000
18. Խլոյան Վոլոդյա 9 2,7 540000
19. Հակոբյան Ժորա 8 2,4 480000
20. Հայրապետյան Վարդան 20 6 1200000
21. Հովսեփյան Վարդան 10 3 600000
22. Արզոյան Կարեն 17 5,1 1020000
23. Սոտք Շահսուվարյան Կոլիկ 20 6 1200000
24. Գրիգորյան Աշոտ 15 4,5 900000
25. Շատվան Սիմոնյան Ռուբեն 10 3 600000
26. Փոքր Մասրիկ Մուրադյան Անահիտ 18 5,4 1080000
27. Մանասարյան Լևոն 12 3,6 720000
28. Շահինյան Նորայր 7 2,1 420000
29. Շահինյան Դերենիկ 7 2,1 420000
30. Մկրտչյան Սամվել 16 4,8 960000
31. Ծովակ Հոկոբյան Գագիկ 15 4,5 900000
32. Հայրապետյան Հայկ 13 3,9 780000
33. Նորակերտ Վարդանյան Ռոբերտ 10 3 600000
34. Վարդանյան Անդրանիկ 8 2,4 480000
35. Առաքելյան Կարապետ 18 5,4 1080000
36. Հակոբյան Նինել 10 3 600000
37. Մխիթարյան Հովհաննես 10 3 600000
38. Հովհաննիսյան Հովհաննես 9,67 2,9 580000
39. Գեղամաբակ Բարսեղյան Աշոտ 20 6 1200000
40. Բարսեղյան Վիկտոր 9 2,7 540000
41. Կախակն Ասատրյան Իվան 20 6 1200000
42. Պետրոսյան Գագիկ 11 3,3 660000
43. Գասպարյան Ապրես 11,5 3,45 690000
44. Մեծ Մասրիկ Հարությունյան Հայկ 8 2,4 480000
45. Խլոյան Արամ 10 3 600000
46. Ասատրյան Մելիքսեթ 10 3 600000
47. Մանուկյան Գևորգ 7 2.1 420000
48. Մանուկյան Սմբատ 8 2,4 480000
49. Գեղամասար Բեգյան Սաշիկ 17 5,1 1020000
50. Աղբալյան Լյովա 7 2,1 420000
51. Սահակյան Մարգար 9,34 2,8 560000
52. Արեգունի Մովսիսյան Գևորգ 7 2,1 420000
53. Գզողյան Դավիթ 11,5 3,45 690000
54. Ավազան Դալլաքյան Իրինա 7 2,1 420000
55. Դալլաքյան Գրիգոր 8 2,4 480000
56. Դալլաքյան Թամարա 8 2,4 480000
57. Դաբաղյան Վալենտինա 8 2,4 480000
58. Լալայան Կարեն 7 2,1 420000
59. Ախպրաձոր Խաչատրյան Բաբկեն 7 2,1 420000
60. Կուտական Խաչատրյան Միքայել 10 3 600000
61. Խաչատրյան Վլադիմիր 7 2,1 420000
62. Գրիգորյան Նազիկ 52 15,6 3120000
63. Տրետուք Եղիազարյան Ռաֆիկ 21 6,3 1260000
64. Եղիազարյան Գագիկ 7 2,1 420000
65. Ասատրյան Մարզպետ 20 6 1200000
66. Պողոսյան Էդիկ 26 7,8 1560000
67. Խաչաղբյուր Գաբոյան Հակոբ 8 2,4 480000
68. Վանևան Խաչատրյան Ահարոն 30 9 1800000
69. Հարությունյան Նորայր 10 3 600000
70. Ակունք Համբարձումյան Պապին 10 3 600000
71. Տորֆավան Բարսեղյան Սոս 15 4,5 900000
72. Շատջրեք Հովհաննիսյան Սպարտակ 7 2,1 420000
73. Սաֆարյան Խաչիկ 7 2,1 420000
74. Կութ Բարսեղյան Սարիբեկ 10 3 600000
75. Հարությունյան Տիգրան 7 2,1 420000
76. Բադալյան Լուքսեմ 7 2,1 420000
77. Գեղաքար Մարտիրոսյան Կարինե 10 3 600000
78. Մարտիրոսյան Գագիկ 20 6 1200000
79. Ազատ Նալբանդյան Էդվարդ 66,7 20 4000000
80. Մելիքյան Վարդան 11,167 3,35 670000
81. Սահակյան Վարդան 10 3 600000
82. Ստեփանյան Վահագ 9,33 2,8 560000
83. Ջաղացաձոր Բարսեղյան Սարիկ 7 2,1 420000
84. Փամբակ Ավոյան Սպարտակ 10 3 600000
85. Լուսակունք Գասպարյան Ռաֆայել 7,5 2,25 450000
86. Արփունք Հովհաննիսյան Անահիտ 7 2,1 420000
87. Ամիրյան Սուսաննա 10 3 600000
88. Վարդաձոր Սիրականյան Ջոնիկ 7 2,1 420000
89. Արծվանիստ Խաչատրյան Լալա 7 2,1 420000
90. Գավառ Հարությունյան Ատոմ 15 4,5 900000
91. Բլդեյան Խաչատուր 13 3,9 780000
92. Միրիմանյան Սամվել 9 2,7 540000
93. Մակարյան Մկրտիչ 50 15 3000000
94. Սարգսյան Գոհար 10 3 600000
95. Չանդոյան Մկրտիչ 20 6 1200000
96. Հայրավանք Բադոյան Դավիթ 7 2,1 420000
ՀՀ Կոտայքի մարզ
97. Հրազդան Խաչատրյան Էդվարդ 19 5,7 1140000
ՀՀ Սյունիքի մարզ
98. Իշխանասար Խաչատրյան Քաջիկ 45 13,5 2700000
99. Լծեն Եղիազարյան Մելիք 15 4,5 900000
100. Սալվարդ Փանյան Սեյրան 8,5 2,55 510000
ՀՀ Վայոց ձորի մարզ
101. Ռինդ Սարգսյան Սահակ 7 2,1 420000
102. Գրիգորյան Միքայել 17 5,1 1020000
ՀՀ Տավուշի մարզ
103. Բերդավան «Բերրիություն» ԲԲԸ Ղազարյան Սերյոժա 14 4,2 840000
Ընդամենը 1442,866 432,84 86568000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան