«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614563
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
11 դեկտեմբերի 2014 թ.
ք. Երևան N 527-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանի հավելվածը լրացնել նոր «1.1» կետով հետևյալ բովանդակությամբ`
1.1 Անմոռուկ՝ Հայոց
ցեղասպանության 100-րդ
տարելիցի խորհրդանշան 2 գեղաթերթիկ 1
նամականիշով
1 նամականիշով բացիկ I եռամսյակ 350
870
240 50 000
50 000
10 000
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) 9-րդ նույնատիպ թողարկում. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդանշան՝ Անմոռուկ ծաղիկ թեմային նվիրված «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ. CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE» յոթ նամականիշի, համաձայն N 1-7 հավելվածների:
2) Անմոռուկ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան թեմային նվիրված «Անմոռուկ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան. Forget-me-not-Symbol of the Armenian Genocide. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ. CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE. ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ. I REMEMBER AND DEMAND» 1 նամականիշով երկու գեղաթերթիկի և «ԱՆՄՈՌՈՒԿ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ. FORGET ME-NOT-SYMBOL OF THE CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE. ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ. I REMEMBER AND DEMAND. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ. CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 8-10 հավելվածների.
3. Գործողության մեջ դնել`
1) 9-րդ նույնատիպ թողարկում. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդանշան՝ Անմոռուկ ծաղիկ թեմային նվիրված «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ. CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE» յոթ նամականիշը, սահմանելով` անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 1 800 000 հատ, անվանագինը 120 դրամ, տպաքանակը` 1 800 000 հատ, անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 600 000 հատ, անվանագինը 280 դրամ, տպաքանակը` 600 000 հատ, անվանագինը 330 դրամ, տպաքանակը` 600 000 հատ, անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 800 000 հատ, անվանագինը 870 դրամ, տպաքանակը` 120 000 հատ:
2) Անմոռուկ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան թեմային նվիրված «Անմոռուկ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան. Forget-me-not-Symbol of the Armenian Genocide. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ. CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE. ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ. I REMEMBER AND DEMAND» 1 նամականիշով երկու գեղաթերթիկը, սահմանելով անվանագինը 350 դրամ և 870 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից 50 000 հատ և «ԱՆՄՈՌՈՒԿ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ. FORGET ME-NOT-SYMBOL OF THE CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE. ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ. I REMEMBER AND DEMAND. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ. CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը՝ 240 դրամ, տպաքանակը՝ 10 000 հատ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան
Հաստատված է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 11-ի
թիվ 527-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 11-ի
թիվ 527-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 11-ի
թիվ 527-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 11-ի
թիվ 527-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 5
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 11-ի
թիվ 527-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 6
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 11-ի
թիվ 527-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 7
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 11-ի
թիվ 527-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 8
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 11-ի
թիվ 527-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 9
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 11-ի
թիվ 527-Ն հրամանի
Հաստատված է
Հավելված 10
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թ. դեկտեմբերի 11-ի
թիվ 527-Ն հրամանի