Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10614567

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 դեկտեմբերի 2014 թ.

ք. Երևան N 256-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 87-րդ, 88-րդ, 89-րդ և 90-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.

87. Խոշոր եղջերավոր անասունների համար իմունախթանիչ հակավիրուսային «Իմունոմոդուլյատոր» պատրաստուկ Հայաստանի Հանրապետություն «ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

88. Խոշոր եղջերավոր կենդանիների և գոմեշների պաստերելոզի նկատմամբ պրեցիպիտացված, ֆորմալինային պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Ստավրոպոլի բիոֆաբրիկա» դաշնային բյուջետային ձեռնարկություն

89. Խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների խշխշան պալարի նկատմամբ հիդրօքսիդալյումինային, ֆորմալինային պատվաստանյութ Ռուսաստանի Դաշնություն «Ստավրոպոլի բիոֆաբրիկա» դաշնային բյուջետային ձեռնարկություն

90. Լուծիչով Բիոկան ԴՀՊՊԻ+L (Biocan DHPPI+L) լիոֆիլիզատ՝ շան ժանտախտ, վարակիչ հեպատիտ, վարակիչ լարինգոտրախեիտ, պարվովիրուս, պարագրիպ և լեպտոսպիրոզ հիվանդությունների նկատմամբ պատվաստանյութ Չեխիայի Հանրապետություն «ԲԻՈՎԵՏԱ Ա.Ս.» կազմակերպություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախարար Ս. Կարապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։