ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2014 թվականի N 1302-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման միջոցառումների մասին» N 67-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
դեկտեմբերի 29-ի N 1302-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2005 թ.
փետրվարի 7-ի N 67-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ(համաձայնությամբ)
Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Ռ. Աբրահամյան - ՀՀ Արարատի մարզպետ
Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
Ռ. Գրիգորյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Ա. Նալբանդյան - ՀՀ Լոռու մարզպետ
Ա. Հարությունյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
Ֆ. Ցոլակյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Հ. Սարգսյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Հ. Աբովյան - ՀՀ Տավուշի մարզպետ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ռ. Ալավերդյան -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպահպանական վարչության պետ
Վ. Կարագյոզյան - «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ստեփանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան