Հոդված 1
Հոդված 1.
«Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 25-րդ կետը «պեստիցիդ» բառից հետո լրացնել «բույսերի պաշտպանության միջոց,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 27-րդ կետով.
«27) բույսերի պաշտպանության միջոցներ՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ:»: