Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների գրավադրումը և դրանք արգելանքի տակ դնելը
1. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են հանդիսանալ ապահովված իրավունքի առարկա, կամ դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարող է կիրառվել սահմանափակում:
2. Ապրանքային նշանի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: