«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814578
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2014 թ. թիվ 906-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանով հաստատված N 8 հավելվածի աղյուսակի՝
1) «1 715110 Ներմուծման մաքսատուրքեր 1151» և «1 715111 Ներմուծման մաքսատուրքեր 1151» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1 715110 Ներմուծման մաքսատուրքերի մուտքերի (վերադարձման) գումարներ, բացառությամբ այն ներմուծման մաքսատուրքերի, որոնք վճարվել և հաշվառվել են 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի) N 5 հավելվածին համապատասխան նախքան այդ N 5 հավելվածը Հայաստանի Հանրապետության կողմից կիրառելը 1151
1 715111 Ներմուծման մաքսատուրքերի մուտքերի (վերադարձման) գումարներ, որոնց գծով վճարման պարտավորությունները ծագել են նախքան 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածը Հայաստանի Հանրապետության կողմից կիրառելը 1151
»,
2) «1 715111 Ներմուծման մաքսատուրքեր 1151» տողից հետո լրացնել տողեր հետևյալ բովանդակությամբ.
« 1 715120 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան վճարվող ներմուծման մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ) և տոկոսավճարներ 1151
1 715121 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան վճարված ներմուծման մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ) 1151
1 715122 Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կապակցությամբ վճարված ներմուծման մաքսատուրքերի 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան բաշխման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարներ 1151
1 715123 Բելառուսի Հանրապետության տարածքում վճարված ներմուծման մաքսատուրքերի 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան բաշխման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարներ 1151
1 715124 Ղազախստանի Հանրապետության տարածքում վճարված ներմուծման մաքսատուրքերի 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան բաշխման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարներ 1151
1 715125 Ռուսաստանի Դաշնության տարածքում վճարված ներմուծման մաքսատուրքերի 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան բաշխման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված գումարներ 1151
1 715126 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման գծով Բելառուսի Հանրապետության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված տոկոսավճարներ 1151
1 715127 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման գծով Ղազախստանի Հանրապետության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված տոկոսավճարներ 1151
1 715128 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածին համապատասխան բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման գծով Ռուսաստանի Դաշնության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված տոկոսավճարներ 1151
1 715130 Ներմուծման մաքսատուրքերի գումարներ, որոնք 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 5 հավելվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից բաշխման արդյունքում փոխանցվել են Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների բյուջեներ, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններին կասեցված է 1151
1 715131 Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կապակցությամբ վճարված ներմուծման մաքսատուրքեր, որոնք բաշխման արդյունքում փոխանցվել են Բելառուսի Հանրապետության բյուջե 1151
1 715132 Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կապակցությամբ վճարված ներմուծման մաքսատուրքեր, որոնք բաշխման արդյունքում փոխանցվել են Ղազախստանի Հանրապետության բյուջե 1151
1 715133 Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կապակցությամբ վճարված ներմուծման մաքսատուրքեր, որոնք բաշխման արդյունքում փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության բյուջե 1151
1 715134 Ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Բելառուսի Հանրապետության բյուջե կասեցված է 1151
1 715135 Ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Ղազախստանի Հանրապետության բյուջե կասեցված է 1151
1 715136 Ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Ռուսաստանի Դաշնության բյուջե կասեցված է 1151
1 715150 Հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերի մուտքի (վերադարձման) գումարներ, որոնց գծով վճարման պարտավորությունները ծագել են նախքան 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 8 հավելվածը Հայաստանի Հանրապետության կողմից կիրառելը 1151
1 715151 Հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերի մուտքի (վերադարձման) գումարներ, որոնց գծով վճարման պարտավորությունները ծագել են նախքան 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 8 հավելվածը Հայաստանի Հանրապետության կողմից կիրառելը 1151
1 715160 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 8 հավելվածին համապատասխան վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքեր և տոկոսավճարներ 1151
1 715161 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 8 հավելվածին համապատասխան վճարվող հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքեր 1151
1 715162 Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքեր, որոնք բաշխման արդյունքում հաշվանցվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1151
1 715163 Բելառուսի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքեր, որոնք բաշխման արդյունքում փոխանցվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1151
1 715164 Ղազախստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքեր,
որոնք բաշխման արդյունքում փոխանցվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1151
1 715165 Ռուսաստանի Դաշնության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքեր, որոնք բաշխման արդյունքում փոխանցվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1151
1 715166 Բաշխված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման գծով Բելառուսի Հանրապետության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված տոկոսավճարներ 1151
1 715167 Բաշխված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման գծով Ղազախստանի Հանրապետության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված տոկոսավճարներ 1151
1 715168 Բաշխված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման գծով Ռուսաստանի Դաշնության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված տոկոսավճարներ 1151
1 715170 Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերի գումարներ, որոնք 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 8 հավելվածին համապատասխան փոխանցվել են Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների բյուջեներ, ինչպես նաև նշված տուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններին կասեցված է 1151
1 715171 Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերի գումարներ, որոնք բաշխման արդյունքում փոխանցվել են Բելառուսի Հանրապետության բյուջե 1151
1 715172 Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերի գումարներ, որոնք բաշխման արդյունքում փոխանցվել են Ղազախստանի Հանրապետության բյուջե 1151
1 715173 Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերի գումարներ, որոնք բաշխման արդյունքում փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության բյուջե 1151
1 715174 Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերի գումարներ, որոնց փոխանցումը Բելառուսի Հանրապետության բյուջե կասեցված է 1151
1 715175 Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերի գումարներ, որոնց փոխանցումը Ղազախստանի Հանրապետության բյուջե կասեցված է 1151
1 715176 Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման տուրքերի գումարներ, որոնց փոխանցումը Ռուսաստանի Դաշնության բյուջե կասեցված է 1151
1 715180 «Տարանցիկ փոխադրման մաքսային ընթացակարգի համաձայն փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելուն առնչվող որոշ հարցերի, այդպիսի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի գանձման առանձնահատկությունների և գանձված գումարների փոխանցումների կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21-ի համաձայնագրին համապատասխան մաքսային տուրքերի և այլ վճարների կատարման ապահովման գումարներ 1151
1 715181 Մաքսային տուրքերի և այլ վճարների կատարման ապահովման նպատակով ստացված դրամական միջոցներ 1151
1 715182 Բելառուսի Հանրապետության մաքսային մարմիններին մաքսային և այլ վճարների կատարման ապահովման նպատակով տրամադրված դրամական միջոցներից գանձումներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1151
1 715183 Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմիններին մաքսային և այլ վճարների կատարման ապահովման նպատակով տրամադրված դրամական միջոցներից գանձումներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1151
1 715184 Ռուսաստանի Դաշնության մաքսային մարմիններին մաքսային և այլ վճարների կատարման ապահովման նպատակով տրամադրված դրամական միջոցներից գանձումներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1151
1 715185 Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին մաքսային և այլ վճարների կատարման ապահովման նպատակով տրամադրված դրամական միջոցներից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մաքսատուրքերի գանձված գումարներ, որոնք փոխանցվել են Բելառուսի Հանրապետության բյուջե 1151
1 715186 Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին մաքսային և այլ վճարների կատարման ապահովման նպատակով տրամադրված դրամական միջոցներից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մաքսատուրքերի գանձված գումարներ, որոնք փոխանցվել են Ղազախստանի Հանրապետության բյուջե 1151
1 715187 Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին մաքսային և այլ վճարների կատարման ապահովման նպատակով տրամադրված դրամական միջոցներից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մաքսատուրքերի գանձված գումարներ, որոնք փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության բյուջե 1151
»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության (մի կողմից) և Հայաստանի Հանրապետության (մյուս կողմից) միջև կնքված «2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ» պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Նախարար Գ. Խաչատրյան