«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 902
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԸՍՏ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետին, 38 և 42 հոդվածներին, 53 հոդվածի 3-րդ և 54 հոդվածի 4-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) «Արտահանում` ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «Անմաքս առևտուր» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
բ) «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
գ) «Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
դ) «Բացթողում ներքին սպառման համար», «Անմաքս առևտուր», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)» և «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:
(1-ին կետը լրաց. 29.09.01 N 913, փոփ. 04.12.14 N 1369-Ն)
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետությունում հսկվող դեղերի և թմրանյութերի, միջուկային (ռադիոակտիվ) նյութերի Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող ապրանքների (բացառությամբ 4405 00 000, 4412-4417, 4418 10, 4418 20, 4419 00, 4420, 4421 10 000, 4421 90 910 ծածկագրերին դասվող ապրանքների) արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատուկ կարգով.
բ) պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի համար, ապրանքներ տեղափոխող անձի համաձայնությամբ, կարող է կիրառվել միայն «Ոչնչացում» մաքսային ռեժիմը: Այլ մաքսային ռեժիմներով պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն արգելվում է.
գ) «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ռեժիմով արգելվում է ներմուծել ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 և 8705 ապրանքային դիրքերում դասակարգվող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 և 8703 90 10 ծածկագրերին դասակարգվող ավտոմեքենաների), որոնց վրա տեղադրված չէ վնասակար արտանետումների չեզոքացուցիչ:
Սույն ենթակետում նշված ավտոմեքենաների վրա տեղադրված վնասակար արտանետումների չեզոքացուցիչների առկայության ստուգման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:
(2-րդ կետը լրաց. 25.03.04 N 427-Ն, 07.03.07 N 373-Ն, 27.12.07 N 1548-Ն, փոփ. 12.11.09 N 1334-Ն, 04.12.14 N 1369-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման 8-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 902 որոշման
Ց Ա Ն Կ
«Արտահանում՝ ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» եվ «անմաքս առեվտուր» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների
(վերնագիրը փոփ. 04.12.14 N 1369-Ն)
1. Պետական գաղտնիք պարունակող նյութեր
2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքներ
3. Փայտանյութ (ծածկագրերն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 4401 10 000, 4401 21 000, 4401 22 000, 4403, 4404)
(հավելվածը խմբ. 31.03.01 N 265, լրաց. 15.10.09 N 1157-Ն, փոփ. 04.12.14 N 1369-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 902 որոշման
Ց Ա Ն Կ
«Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների
1. Բոլոր տեսակի թափոններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության դրական եզրակացության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծվող թափոնների
2. Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 902 որոշման
Ց Ա Ն Կ
«Ոչնչացում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների
1. Կենդանի կենդանիներ և բույսեր, եթե դրանք չեն հանդիսանում անբուժելի վարակի աղբյուրներ
2. Պատմական, մշակութային և հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2000 թվականի
դեկտեմբերի 31-ի N 902 որոշման
Ց Ա Ն Կ
«Բացթողում ներքին սպառման համար», «անմաքս առեվտուր», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)» եվ «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների
(վերնագիրը փոփ. 04.12.14 N 1369-Ն)
1. «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների կարգավիճակ չունեցող երկրներից ներմուծվող` ստորև նշված նյութերը`
Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի Քիմիական բանաձևը Անվանումը
2903 77 100 CFCL3 ֆտորեռաքլորմեթան
2903 77 200 CF2CL2 երկֆտորերկքլորմեթան
2903 77 300 C2F3CL3 եռֆտորեռաքլորէթան
2903 77 400 և 2903 77 500 C2F4CL2 և C2F5CL քառաֆտորերկքլորէթան և հինգֆտորքլորէթան
2903 76 CF2BrCL, CF3Br և C2F4Br2 երկֆտորբրոմքլորմեթան, եռֆտորբրոմմեթան
և քառֆտորերկբրոմմեթան
2. Ավտոմոբիլային բենզին, որի մեջ կապարի պարունակությունը գերազանցում է 0.013 գ/լ (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 2710 12 510 և 2710 12 590):
3. Չյոդացված կերակրի աղ` սննդի մեջ օգտագործելու համար (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 250100910):
4. (կետն ուժը կորցրել է 07.03.07 N 373-Ն)
5. Քլորֆտորածխածիններ պարունակող նոր և օգտագործված սարքավորումները:
6. «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի Ա և Բ հավելվածներում ներառված` ստորև նշված բույսերի պաշտպանության միջոցները
Անվանումը CAS
գրանցման
համարը ՄՄ ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը
Հավելված Ա
Ալդրին 309-00-2 2903 82 000 0
3808 50 000 9
Քլորդան 57-74-9 2903 82 000 0
3808 50 000 9
Դիելդրին 60-57-1 2910 40 000 0
3808 50 000 9
Էնդրին 72-20-8 2910 90 000 0
Հեպտաքլոր 76-44-8 2903 82 000 0
3808 50 000 9
Հեքսաքլորբենզոլ 118-74-1 2903 92 000 0
3808 50 000 9
Միրեքս 2385-85-5 2903 89 900 0
3808 91 200 0
Կամֆեքլոր (տոքսաֆեն) 8001-35-2 3808 50 000 9
Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ),
պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ) 2903 99
3824 82 000 0
Հավելված Բ
ԴԴՏ (1-1-1 եռաքլոր-2,2-բիս(ո-քլորֆենիլ) էթան) 50-29-3 2903 92 000 0
3808 50 000 9
(հավելվածը լրաց. 29.09.01 N 913, 12.02.04 N 353-Ն, 03.03.05 N 220-Ն, փոփ. 07.03.07 N 373-Ն, 25.04.13 N 438-Ն, լրաց. 03.10.13 N 1079-Ն, փոփ., լրաց. 04.12.14 N 1369-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ