Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 588-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-02-05-ից մինչև 2018-06-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

27 դեկտեմբերի 2014 թ.

ք. Երևան N 958-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 588-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն հրամանով հաստատված ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի փետրվարի մեկն ընկած ժամանակահատվածում ներառված որևէ օրվա դրությամբ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 8-ի «Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկանքի ձևը հաստատելու մասին» N 588-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ ֆինանսների նախարար Գ. Խաչատրյան

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2014 թվականի դեկտեմբերի 27-ի

N 958-Ն հրամանի

ՏԵՂԵԿԱՆՔ

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՄՆԱՑՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Փաստաթղթի հերթական համարը _________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

3. Առևտրային կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

4. Հարկ վճարողի գտնվելու վայրը

5. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

6. ________________________________________ դրությամբ առկա ապրանքային

(մնացորդի գույքագրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

մնացորդը.

Հ/Հ Ապրանքախմբի անվանումը Չափման միավորը Քանակը

Տեղեկանքի 6-րդ կետի աղյուսակի` «Ապրանքախմբի անվանումը» սյունակը հարկ վճարողի հայեցողությամբ կարող է լրացվել ըստ ապրանքատեսակի` համապատասխան չափման միավորներով:

Ապրանքային մնացորդի լրացուցիչ էջերը համարակալվում են, ստորագրվում և կցվում տեղեկանքին: Տեղեկանքը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից տեղեկանքի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:

Կցվող էջերի ընդհանուր քանակը կազմում է ____________ էջ:

Առևտրային կազմակերպության տնօրեն՝

(անհատ ձեռնարկատեր) ___________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։