Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՄԻԿՐՈԷԼԵՄԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունիսի 2009 թվականի N 485-Ա

ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՄԻԿՐՈԷԼԵՄԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Պարենի համաշխարհային կազմակերպության հետ համատեղ ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման ծրագիրն իրականացնելու նպատակով`

1. Ստեղծել ցորենի ալյուրի միկրոէլեմենտներով հարստացման ծրագրի իրականացումն ապահովող խորհուրդ` համաձայն հավելվածի:

2. Խորհրդի նախագահին` խորհրդի աշխատանքներին ներգրավել նաև Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2009 թ. հունիսի 15

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թ.

հունիսի 15-ի N 485-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՄԻԿՐՈԷԼԵՄԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Մուրադյան - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Բաբլոյան - ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի գիտական ղեկավար (համաձայնությամբ)

Գ. Բաղիյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Մ. Ղամբարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետի խորհրդատու

(հավելվածը խմբ. 19.01.15 N 33-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գ. Դումանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։