Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2015 թվականի N 75-Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման 13-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) որ «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված՝ Հայաստանի Հանրապետության դատարանի (քրեական գործերով) կամ քրեական հետապնդման մարմնի՝ համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2015 թվականի համար՝ 560 դրամ.

3) փորձաքննությունների ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների՝ համաձայն հավելվածի.

4) որ 2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի սույն որոշման հավելվածով նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. փետրվարի 5

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 5-ի N 75-Ն որոշման

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Փորձաքննության տեսակը Միավորի նախահաշվային արժեքը

(դրամ) Քանակը

(հատ) Ընդամենը՝

նախահաշվային

արժեքը

(հազ. դրամ)

Ձեռագրաբանական 25200 248 6,249.6

Փաստաթղթաբանական, այդ թվում՝ 33600 179 6,014.4

- փաստաթղթի պատրաստման

եղանակի և վավերապայմանների 33600 138 4,636.8

- փաստաթղթի նյութի 33600 41 1,377.6

Հետքաբանական, այդ թվում՝ 25200 472 11,894.4

- մարդու կողմից թողնված հետքերի 25200 40 1,008.0

- առարկաների, գործիքների հետքերի 25200 205 5,166.0

- տրանսպորտային միջոցների հետքերի 25200 200 5,040.0

- սառը զենքի 25200 27 680.4

Ֆոտոտեխնիկական 50400 20 1,008.0

Դիմանկարային 50400 60 3,024.0

Ձգաբանական, այդ թվում՝ 33600 386 12,969.6

- հրազենի և զինամթերքի 33600 206 6,921.6

- կրակոցի հետքերի և արգասիքների 33600 180 6,048.0

Պայթյունատեխնիկական, այդ թվում՝ 50400 22 1,108.8

- պայթուցիկ սարքավորումների և զինամթերքի 50400 12 604.8

- պայթյունի հետքերի և արգասիքների 50400 10 504.0

Նյութագիտական, այդ թվում՝ 33600 460 15,456.0

- լաքաներկերի և ծածկույթների 33600 146 4,905.6

- նավթամթերքների և քսայուղերի 33600 51 1,713.6

- սպիրտ պարունակող հեղուկների 33600 58 1,948.8

- ապակու, ապակենման նյութերի, սիլիկատային նյութերի 33600 4 134.4

- միներալների, բնական ու թանկարժեք քարերի 33600 56 1,881.6

- պլաստմասսաների, ռետինի և այլ պոլիմերային նյութերի 33600 12 403.2

- մետաղների և համաձուլվածքների 33600 73 2,452.8

- այլ նյութերի 33600 60 2,016.0

Կենսաբանական, այդ թվում՝ 33600 422 14,179.2

- բուսական ծագման օբյեկտների 33600 140 4,704.0

- կենդանական ծագման օբյեկտների 33600 8 268.8

- թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների 33600 202 6,787.2

- մանրաթելերի ու գործվածքների 33600 54 1,814.4

- հողագիտական 33600 18 604.8

Սննդային 33600 2 67.2

Տեսաձայնագրառման, այդ թվում՝ 67200 164 11,020.8

- ձայնի և հնչած խոսքի 67200 63 4,233.6

- ձայնագրվածքի ձայնային միջավայրի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի 67200 62 4,166.4

- տեսագրվածքի պատկերի, պայմանների, միջոցների, նյութի և հետքերի 67200 39 2,620.8

Հրդեհատեխնիկական, այդ թվում՝ 50400 171 8,618.4

- հրդեհատեխնիկական 50400 143 7,207.2

- էլեկտրատեխնիկական 50400 28 1,411.2

Շինարարատեխնիկական, այդ թվում՝ 33600 140 4,704.0

- շինարարատեխնիկական 33600 126 4,233.6

- անշարժ գույքի գնահատման 33600 14 470.4

Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների 16800 922 15,482.8

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի 50400 142 7,156.8

Տրանսպորտային հետքաբանական 50400 185 9,324.0

Տնտեսագիտական, այդ թվում՝ 100800 84 8,467.2

- հաշվապահական 100800 77 7,761.6

- ֆինանսատնտեսագիտական 100800 7 705.6

Ապրանքագիտական, այդ թվում՝ 16800 529 8,887.2

- ապրանքի գնահատման 16800 264 4,435.2

- գույքային վնասի չափի որոշման 16800 265 4,452.0

Ընդամենը 4608 145,632.4

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։