ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2015 թվականի N 81-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 43-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Մոսկվա գործուղելու մասին» N 43-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխոթյունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետից հանել «Գուրգեն Դումանյանինը» բառերը,
բ. 1-ին ենթակետը «Էդուարդ Հարությունյանինը» բառերից հետո լրացնել «Ռաֆայել Ավետիսյանինը» բառերով,
գ. 4-րդ ենթակետը «Սերգեյ Ազարյանինը» բառերից հետո լրացնել «Տիգրան Մելքոնյանինը» բառերով,
դ. 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. փետրվարի 5
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
փետրվարի 5-ի N 81-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հունվարի 27-ի N 43-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ փետրվարի 5-6-Ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Աբրահամյան -ՀՀ վարչապետ
Վ. Գաբրիելյան -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (03. 02. 2015 թ.-06. 02. 2015 թ.)
Կ. Ճշմարիտյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար
Ե. Զախարյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ա. Երիցյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Վ. Այվազյան -ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Կարայան -ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ (03. 02. 2015 թ.-06. 02. 2015 թ.)
Շ. Քոչարյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (03. 02. 2015 թ.-06. 02. 2015 թ.)
Վ. Հարությունյան -«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ -գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Ազարյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն
Վ. Մկրտումյան -ՀՀ վարչապետի օգնական
Ս. Քարտաշյան -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (03. 02. 2015 թ.-06. 02. 2015 թ.)
Ս. Տոնոյան -ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Տ. Մելքոնյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Գ. Պողոսյան -ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Վ. Ասոյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (31.01.2015 թ.-06.02.2015 թ.)
Է. Հարությունյան -ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար
Ռ.Ավետիսյան -ՀՀ կառավարության աշխատակազմի փորձագետ (03. 02. 2015 թ.-06. 02. 2015 թ.)
Վ.Հակոբյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության աշխատող (31.01.2015 թ.-06.02.2015 թ.)
Ա. Շահինյան -«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր
Տ. Մեհրաբյան -«Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ
Բ. Բարսեղյան -ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Զատիկյան -ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող»
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան