ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2014 թվականի N 256-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրով և 1.1-ին կետի համաձայն սահմանված առավելագույն գինը գերազանցող գնով ապրանքատեսակները՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
մարտի 13-ի N 256-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ
NN
ը/կ Ձեռք բերվող ապրանքի
անվանումը Չափի միավորը Քանակը Տեխնիկական բնութագրերը
1. Պոլիկարբո-նատե քարտ հատ 175920 Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների տպագրման և քաղաքացիներին հատկացնելու համար, որոնք անձնավորեցման պլաստիկ քարտ են ։ Անձնավորեցման համար պատրաստ ISO ID-1 պետք է համապատասխանի ISO 7810, 10373 և DIN 2859-1 ստանդարտներին և պատրաստված լինի 100% պոլիկարբոնատից, ունենա հետևյալ առանձնահատկությունները`
- լինի բազմաշերտ լամինացվող և հնարավոր չլինի դելամինացիա.
- կայուն լինի բարձր տևական ջերմաստիճաններին.
- կայուն լինի ուլտրամանուշակագույն ճառագայթմանը և այլ արտաքին գործոններին:
Տպագրության տեսակը պետք է լինի օֆսետ՝ դիմերեսը 8, իսկ դարձերեսը 5 գույներով տպագրված:
Քարտի պաշտպանիչ հատկանիշները պետք է պարունակեն՝
- գիլյոշով պաշտպանված ֆոն.
- ծիածանային տպագրություն (IRIS).
- պոզիտիվ և նեգատիվ մանրատառ.
- ուլտրամանուշակագույն տպագրություն:
Անձնավորեցման դաշտի տվյալները պետք է տպագրվեն անմիջապես քարտի մակերեսին (Due diffusion thermal transfer) տեխնոլոգիայով:
2. Կինեգրամով պաշտպանիչ թաղանթ գլանա-փաթեթ 429 Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթը (TKO) բարակ, թափանցիկ (<10սմ) թաղանթ է, որով լամինացվում է պոլիկարբոնատե քարտի դիմերեսն անձնավորեցումից հետո և պաշտպանում տվյալների կեղծումից: Քարտի վրայից հանելու դեպքում վնասվում է: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթն ունի հետևյալ պաշտպանիչ հատկանիշները`
- հորիզոնական և ուղղահայաց գծային շարժումներ.
- դետալներ, որոնք կփոխեն իրենց դիրքը կամ չափերը
քարտը հորիզոնական կամ ուղղահայաց առանցքներով
բեկելիս.
- փայլուն, խամրած և գունավոր դինամիկ դետալներ.
- դետալներ, որոնք քարտի անկյունը բեկելիս թռիչքային
ձևով կփոխեն կոնտրաստը.
- 300 սմ չափի մանրատառ, որը դինամիկ կտեղափոխվի
քարտը բեկելիս.
- գունավոր մանրատառ (նանոտեքստ) 75 սմ և 15 սմ.
- գաղտնի նկար, որը կարտաբերվի հատուկ սարքի
միջոցով.
- գաղտնի տեքստային տեղեկատվություն:
3. Թափանցիկ պաշտպանիչ թաղանթ գլանա-փաթեթ 450 Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Թափանցիկ պաշտպանիչ թաղանթը (Overlay Datacard Clear Topcoat) լամինացվում է քարտի ինչպես դիմերեսին, այնպես էլ դարձերեսին, ինչը պաշտպանում է անձնավորեցման տվյալները և կինեգրամով պաշտպանիչ թաղանթը: Պատրաստվում է պոլիէսթերից:
4. Ներկող գունավոր ժապավեն տուփ 352 Նախատեսված է վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար անհրաժեշտ բարձր կետայնության «YMCK-K RIBBON KIT»-ն անհրաժեշտ է Datacard SP75PLUS տպիչով երկկողմանի սարքի միջոցով ID-1 քարտերի երկկողմանի տպագրություն, չափի միավորը՝ տուփ, որը պարունակում է`
- մաքրող քարտ՝ 86 մմ x 54 մմ (երկարություն x
լայնություն), մաքրումը կատարվում է ժապավենը
փոխելուց.
- մաքրող գլանակ՝ 63.5 մմ x 25.4 մմ (երկարություն x
արտաքին տրամագիծ), մաքրումը կատարվում է
ժապավենը փոխելուց:
5. Ներկող գունավոր ժապավեն տուփ 200 Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման անձնավորեցման համար: Տեխնիկական հատկանիշ`
- MONOCROM RIBBON KIT երկկողմանի
տպագրությամբ:
Չափի միավորը՝ տուփ, որը պարունակում է`
- մաքրող քարտ` 86 մմ x 54 մմ (երկարություն x
լայնություն).
- մաքրող գլանակ` չափսերը՝ 63.5 մմ x 25.4 մմ
(երկարություն x արտաքին տրամագիծ): Մեկ տուփը
նախատեսված է նվազագույնը 1500 պատկերի համար:
(հավելվածը խմբ. 10.04.14 N 400-Ա, փոփ. 18.12.14 N 1436-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան