ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2014 թվականի N 1173-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 232-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 1899-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի Բ հատորի բաշխման մասին» N 232-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները.
1) որոշման 2-րդ կետի 1)-ին ենթակետում`
ա. «համալսարաններին,» բառից հետո լրացնել «435 օրինակը բաշխել համաձայն N 1 հավելվածի, իսկ» բառերը.
բ. «495» թիվը փոխարինել «60» թվով.
գ. «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» բառերը փոխարինել «Գեոդեզիա և քարտեզագրություն» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. նոյեմբերի 25
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2014 թ.
նոյեմբերի 25-ի N 1173-Ա
որոշման
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՏԼԱՍԻ Բ ՀԱՏՈՐԻ ԲԱՇԽՄԱՆ
NN
ը/կ Կազմակերպությունների անվանումը Քանակը
1. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն 5
2. ՀՀ մարզպետարաններ` յուրաքանչյուրին քսանական 200
3. Երևանի քաղաքապետարան 160
4. Երկրապահ կամավորականների միություն 70
Ընդամենը 435
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան