«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 դեկտեմբերի 2014 թ. թիվ 359-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել ներդրումային ընկերությունների կողմից Կենտրոնական բանկ կանոնադրությունների փոփոխությունների ներկայացման գործընթացը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 4/01-ի 65-րդ կետում «ժամանակավորապես» բառը փոխարինել «ժամանակավոր» բառով,
2) Կանոնակարգ 4/01-ի 120-րդ կետի 2-րդ ենթակետը «կատարված փոփոխությունները» բառերից հետո լրացնել «(փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով,
3) Կանոնակարգ 4/01-ի 121-րդ կետի 3-րդ ենթակետում «փոփոխությունը» բառը փոխարինել «փոփոխված դրույթները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով,
4) Կանոնակարգ 4/01-ի 122-րդ կետի 2-րդ ենթակետը «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «և Կենտրոնական բանկ կներկայացվեն տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը» բառերով,
5) Կանոնակարգ 4/01-ի 128-րդ կետը «4.1-ին» բառից հետո լրացնել «, 4.3-րդ» բառով,
6) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 8-ի 6.3-րդ կետի վերջին սյունակում լրացնել «Բնակության վայրը» բառերը,
7) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 24-ը և Հավելված 25-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման համապատասխանաբար, Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Ա. Ջավադյան
2014 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված 1
«Հավելված 24
«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը,
ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային
ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը,
ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից
մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու
կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը,
ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների
մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի
Ներդրումային ընկերության կանոնադրության տիտղոսաթերթ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԳՐԱՆՑՎԱԾ Է
----------------------------------------------------
(ընկերության իրավասու մարմնի անվանումը) ՀՀ կենտրոնական բանկում
--/--/----թ. թիվ ---------որոշմամբ
--------------------------------- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
(իրավասու անձի պաշտոնը)
---------------------------------------------------------
------------------------------------- (ստորագրություն)
(անուն, ազգանուն, ստորագրություն)
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
_______________________________________________________________
Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը
»:
Հավելված 2
«Հավելված 25
«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային
ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների
մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային
ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն
ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց
կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և
ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման
մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի
Ներդրումային ընկերության կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
_____________________________________________
(ընկերության, իրավասու մարմնի անվանումը)
--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ
Փոփոխված է -------------------- --/--/---- թիվ -- որոշմամբ
(իրավասու մարմնի անվանում)
_____________________________
(իրավասու անձի պաշտոնը)
_________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն) ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկում
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`
____________________________
(ստորագրություն)
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
--------------------------------------------------------------------------------------
Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը
(փոփոխություն(ներ)/լրացում(ներ)/նոր խմբագրություն)
»: