«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 դեկտեմբերի 2014 թ. թիվ 356-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել ներդրումային ֆոնդի կառավարիչների կողմից Կենտրոնական բանկ կանոնադրությունների փոփոխությունների ներկայացման գործընթացը,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորում` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 10/01-ը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորում` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 10/01-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 10/01-ի 67-րդ կետի 1-ին ենթակետում «կատարված փոփոխությունները» բառերից հետո լրացնել «(փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերը,
2) Կանոնակարգ 10/01-ի 68-րդ կետի 3-րդ ենթակետում «փոփոխությունը» բառը փոխարինել «փոփոխված դրույթները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով,
3) Կանոնակարգ 10/01-ի 70-րդ կետի 2-րդ ենթակետում «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «և Կենտրոնական բանկ կներկայացվեն տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը» բառերը,
4) Կանոնակարգի Հավելված 6-ի 6.3-րդ և 8.1 կետերի վերջին սյունակում լրացնել «Բնակության վայրը» բառերը,
5) Կանոնակարգ 10/01-ի Հավելված 15-ը և Հավելված 16-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման՝ համապատասխանաբար, Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ Ա. Ջավադյան
2014 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված 1
«Հավելված 15
«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»
Կանոնակարգ 10/01-ի
Կանոնադրության տիտղոսաթերթ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
_______________________________
(ընկերության, իրավասու մարմնի անվանումը բանկում)
--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ
_____________________________
(իրավասու անձի պաշտոնը)
---------------------------------------------------
---------------------------------
(անուն, ազգանուն, ստորագրություն) ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկում
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`
________________________
( ստորագրություն)
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
_______________________________________________________________
Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը
»:
Հավելված 2
«Հավելված 16
«Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները»
Կանոնակարգ 10/01-ի
Կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
_________________________________
(ընկերության, իրավասու մարմնի անվանումը)
--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ
Փոփոխված է -------------------- --/--/---- թիվ -- որոշմամբ
(իրավասու մարմնի անվանում)
_____________________________
(իրավասու անձի պաշտոնը)
_________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն) ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀՀ կենտրոնական բանկում
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`
____________________________
( ստորագրություն)
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
--------------------------------------------------------------------------------------
Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ անվանումը
(փոփոխություն(ներ)/լրացում(ներ)/նոր խմբագրություն)
»: